«Մուսաներ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 20. | Տող 20. | ||
Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է [[դափնի]]ն, իսկ սրբազան կենդանիները` մեղուներն ու ճպուռները: |
Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է [[դափնի]]ն, իսկ սրբազան կենդանիները` մեղուներն ու ճպուռները: |
||
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ [[Ապոլլոն]]ը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ: |
|||
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան: |
|||
== Աղբյուրներ == |
|||
[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]] |
[[Կատեգորիա:Հին հունական դիցաբանություն]] |
22:04, 24 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ
Մուսաներ - Զևսի դուստրերը: Ըստ հին հունական դիցաբանության` մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը:
Ընդհանուր տեղեկություններ
Հունական առաջին մեծ գրողները` Հոմերոսը և Հերոդոտոսը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին:
Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են
- Կալլիոպե - էպիկական պոեզիայի` էպոսի,
- Կլեյո (լատիներեն` կլիո) - պատմության,
- Էվտերպե - քնարերգության,
- Թալեյա (Թալիա) - կատակերգության,
- Մելպոմենե - ողբերգության,
- Տերփսիխորա - պարերի,
- Էրատո - էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության,
- Պոլիմինիա (կամ Պոլհիմնիա) - հիմների,
- Ուրանիա - աստղագիտության:
Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա: Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք: Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց: Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա: Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա:
Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները` մեղուներն ու ճպուռները:
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան: