«Հորմոններ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «right|thumb|180px|[[Ադրենալինը կատեխոլամիններին պատկանող մարդու հորմոն է:]] '''Հորմոն...»: |
(Տարբերություն չկա)
|
14:26, 15 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ
Հորմոնները (հին հունարեն՝ ὁρμή, ազդակ բառից) կարգավորիչ կենսաքիմիական միացությունների տեսակներ են, որոնք արտադրվում են յուրահատուկ բջիջների, գեղձերի և/կամ հյուսվածքների կողմից: Սինթեզվելուց հետո այս նյութերը ներզատվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով, առաջ բերելով մի շարք ֆիզիոլոգիական և վարքային փոփոխություններ (մարսողություն, նյութափոխանակույուն, աճ, բազմացում, տրամադրության փոփոխություն և այլն)[1] :
Հորմոնի միայն շատ չնչին քանակություն է անհրաժեշտ բջջի նյութափոխանակության փոփոխության համար: Ըստ էության, հորմոնները քիմիական ազդանյութեր են, որոնք ազդակը մի բջջից տեղափոխում են դեպի մյուսը[2]:
Բոլոր բազմաբջիջ օրգանիզմներն արտադրում են հորմոններ, բույսերի հորմոնները հաճախ անվանվում են ֆիտոհորմոններ: Կենդանիների հորմոնները մեծամասամբ տարածվում են արյան միջոցով: Բջիջները պատասխանում են հորմոններին, եթե նրանց բջջաթաղանթի վրա կան տվյալ հորմոնի ռեցեպտորները: Հորմոնը կապվում է սպիտակուց-ռեցեպտորի հետ, որը բերում է տրանսդուկցիայի մեխանիզմների ակտիվացմանը, որն էլ իր հերթին բերում է ռեցեպտոր յուրահատուկ պատասխանների ձևավորմանը:
Ներզատական համակարգի հորմոնների մոլեկուլները ներզատվում են անմիջապես դեպի արյուն, համարյա միշտ դեպի մազանոթներ: Պարակրին հորմոնները ազդում են միայն հարևան բջիջների վրա:
Էկզոգեն մի շարք բնական և արհեստական քիմիական նյութեր մարդու և կենդանիների վրա ունենում են հորմոնանման էֆեկտներ: Այդ նյութերի ազդեցությունը բնական հորմոնների սինթեզի, տրանսպորտի, կապման, ակտիվության և ոչնչացման վրա կարող է խախտել հոմեոստազը, վերարտադրողականությունը, զարգացումը, վարքը[3]:
Ծանոթագրություններ
- ↑ http://muse.jhu.edu/journals/pbm/summary/v053/53.1.gibson.html
- ↑ «Hormones».
- ↑ Crisp TM, Clegg ED, Cooper RL, Wood WP, Anderson DG, Baetcke KP, Hoffmann JL, Morrow MS, Rodier DJ, Schaeffer JE, Touart LW, Zeeman MG, Patel YM (1998). «Environmental endocrine disruption: An effects assessment and analysis». Environ. Health Perspect. 106 (Suppl 1) (Suppl 1): 11–56. PMC 1533291. PMID 9539004.
{{cite journal}}
: Cite has empty unknown parameter:|month=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)