«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն
+ |
|||
Տող 22. | Տող 22. | ||
* Ավետիք Իսահակյան, Ե., «Սովետական գրող», [[1977]], 257 էջ: |
* Ավետիք Իսահակյան, Ե., «Սովետական գրող», [[1977]], 257 էջ: |
||
* Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Ե., ՀՍՍՀ ԳԱ, [[1979]], 400 էջ: |
* Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Ե., ՀՍՍՀ ԳԱ, [[1979]], 400 էջ: |
||
== Ա. Ինճիկյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից) == |
|||
* [[Անտոն Չեխով]], Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ճայը» պիեսը թարգմանել է Ա.Ինճիկյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ: |
|||
== Աղբյուրներ == |
|||
{{DEFAULTSORT:Ինճիկյան, Արամ}} |
|||
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]] |
|||
[[Կատեգորիա:1910 ծնունդներ]] |
|||
[[Կատեգորիա:1975 մահեր]] |
07:48, 23 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ
Արամ Ինճիկյան (1910, դեկտեմբերի 29 - 1975, մարտի 22) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից:
Ծնվել է Ախալցխա քաղաքում: 1929 - 1932-ին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1932-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933-ին: 1933-1934-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում: 1934-1937-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937-1938-ին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-1940-ին ծառայել է սովետական բանակում, մասնակցել 1939-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին:
1941-1942-ին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում: 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946-ին «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1958-1975-ին տեքստաբանության բաժնի վարիչ: 1970-ին «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956) գործը:
Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին` կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ: Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը: 1975-ին արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին: Մահացել է 1975-ի մարտի 22-ին:
Ա. Ինճիկյանի երկերի մատենագրություն
- Ծատուրյանի կյանքը, Ե., 1940, 115 էջ:
- Ավետիք Իսահակյան, Ե., 1940, 65 էջ:
- Միքայել Նալբանդյան, Ե., 1954, 175 էջ:
- Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ:
- Ավետիք Իսահակյան, Ե., 1955, 220 էջ:
- Մտերիմներ և մտորումներ (էջեր հայ գրականության պատմությունից), Ե., 1967, 341 էջ:
- Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ:
- Ավետիք Իսահակյան, Ե., «Սովետական գրող», 1977, 257 էջ:
- Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ:
Ա. Ինճիկյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Անտոն Չեխով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ճայը» պիեսը թարգմանել է Ա.Ինճիկյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ: