«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+
+
Տող 7. Տող 7.
[[Ռուսերեն]] առանձին գրքով լույս է տեսել նրա «[[Ավետիք Իսահակյան]]» ([[Երևան]], [[1956]]) գործը:
[[Ռուսերեն]] առանձին գրքով լույս է տեսել նրա «[[Ավետիք Իսահակյան]]» ([[Երևան]], [[1956]]) գործը:


Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, [[Պերճ Պռոշյան]]ի, [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]ի երկերի գիտական հրատարակություններին` կազմելով առանձին հատորների
Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, [[Պերճ Պռոշյան]]ի, [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]ի երկերի գիտական հրատարակություններին` կազմելով առանձին հատորների [[տեքստ]]եր և [[ծանոթագրություն]]ներ: Աշխարհաբարի է վերածել [[Ռափայել Պատկանյան]]ի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը: 1975-ին արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին: Մահացել է 1975-ի մարտի 22-ին:

07:14, 23 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ

Արամ Ինճիկյան (1910, դեկտեմբերի 29 - 1975, մարտի 22) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից:

Ծնվել է Ախալցխա քաղաքում: 1929 - 1932-ին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրաններոմ, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1932-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1933-ին: 1933-1934-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուիղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում: 1934-1937-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937-1938-ին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-1940-ին ծառայել է սովետական բանակում, մասնակցել 1939-1940-ի սպիատակ ֆինների դեմ մղած կռիվներին:

1941-1942-ին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում: 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946-ին «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1958-1975-ին տեքստաբանության բաժնի վարիչ: 1970-ին «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956) գործը:

Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին` կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ: Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը: 1975-ին արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին: Մահացել է 1975-ի մարտի 22-ին: