«Բնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։, ն: → ն։, վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 15. Տող 15.


Բնակչության թվի և կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազմակերպվում են ընդհանուր '''մարդահամարներ'''։
Բնակչության թվի և կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազմակերպվում են ընդհանուր '''մարդահամարներ'''։

== Արտաքին հղումներ ==

* [http://philotheus.blogspot.com/2012/05/blog-post_26.html Աշխարհի գերբնակեցման գլոբալ հիմնախնդիր] (հոդված)


[[Կատեգորիա:Բնակչություն]]
[[Կատեգորիա:Բնակչություն]]

07:48, 6 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակոթյուն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել գյուղի, քաղաքի, մարզի, երկրի, տարածաշրջանի, աշխարհամասի, մայրցամաքի և նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։

Ազգաբնակչություն տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։

Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն: Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը` բնական աճը: Դրանք հաշվարկվում են ինչպես բացարձակ ցուցանիշներով (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ հարաբերական ցուցանիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով)։ Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին: Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները։

Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը): Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։

Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է բաժանել երկու հիմնական տիպերի։ Առաջին տիպին են պատկանում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰) համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Բնակչության բնական աճը բացասական է (նեղացված վերարտադրություն), և արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում` դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։

Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության և բնական աճի միջինից բարձր ցուցանիշները և մահացության համեմատաբար ցածր կամ չափավոր ցուցանիշներ (20‰-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի և Ասիայի հետամնաց ագրարային երկրներում՝ 6-7 երեխա։ Արդյունքում բնակչության բնական աճը լինում է դրական (ընդլայնված վերարտադրություն), իսկ երբ բնակչության թիվը գերազանցում է ընդլայնված վերարտադրության նորման խոշոր չափերով, այդ երևույթը կոչվում է «ժողովրդագրական պայթյուն»:

Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։

Բնակչության թվի և կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազմակերպվում են ընդհանուր մարդահամարներ։

Արտաքին հղումներ