«Ողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 100 interwiki links, now provided by Wikidata on d:q25241 (translate me)
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Ողնաշարավորներ''', գանգավորներ ({{lang-la|Verebraa}} կամ {{lang-la|Cranioa}}), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1,25—1,45 մլն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։
'''Ողնաշարավորներ''' (Vertebrata) կամ '''գանգավորներ''' (Craniata) ([[ենթատիպ]])

Ողնաշարավորներն անհամեմատ բարձր կազմավորված [[քորդավորներ]] են: Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ: Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ: Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն [[կենտրոնական նյարդային համակարգ]], ձևավորվել է [[գանգատուփ]]ը և [[ողնուղեղային խողովակ]]ը: Առաջացել և զարգացել են [[զգայարան]]ները: [[Արյունատար համակարգը]] փակ է, ունեն [[սիրտ]], [[արյուն]]ը կարմիր է: Ողնաշարավորների [[ենթատիպ]]ը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի`
Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, [[Համաշխարհային օվկիանոս]]ի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների [[էվոլյուցիա|էվոլյուցիոն պրոցեսն]] ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են [[խռիկներ]]ը, ցամաքայիններինը՝ զույգ [[թոքեր]]ը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային [[երիկամներ]]ը։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է [[գլխուղեղ]]ից և [[ողնուղեղ]]ից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ։ Բոլոր խմբերում (բացի բոլորաբերաններից և [[թռչուններ]]ից) հանդիպում է կենդանածնությունը, որը կաթնասունների բազմացման հիմնական ձևն է։ ժամանակակից ողնաշարավորները բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյորաբերաններ՝ անծնոտներ ({{lang-lat|Cyclosomaa}}), ձկներ ({{lang-lat|Pisces}}), երկկենցաղներ ({{lang-lat|Amphibia}}), սողուններ ({{lang-lat|Repilia}}), թռչուններ ({{lang-lat|Aves}}) և կաթնասուններ ({{lang-lat|Mammalia}})։ Ողնաշարավորները մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ողնաշարավորներ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կենդանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ ողնաշարավորներ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։

Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ: Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ: Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն [[կենտրոնական նյարդային համակարգ]], ձևավորվել է [[գանգատուփ]]ը և [[ողնուղեղային խողովակ]]ը: Առաջացել և զարգացել են [[զգայարան]]ները: [[Արյունատար համակարգը]] փակ է, ունեն [[սիրտ]], [[արյուն]]ը կարմիր է: Ողնաշարավորների [[ենթատիպ]]ը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի`
# [[Վերնադաս]] [[Անծնոտավորներ]] Agnata
# [[Վերնադաս]] [[Անծնոտավորներ]] Agnata
## [[Դաս]] [[Վահանակիրներ]] Ostracodermi
## [[Դաս]] [[Վահանակիրներ]] Ostracodermi
Տող 12. Տող 15.
## [[Դաս]] [[Թռչուններ]] Aves
## [[Դաս]] [[Թռչուններ]] Aves
## [[Դաս]] [[Կաթնասուններ]] Mammalia
## [[Դաս]] [[Կաթնասուններ]] Mammalia
{{կենսաբանություն-անավարտ}}


== Գրականություն ==
[[ml:നട്ടെല്ലുള്ള ജീവികള്‍]]

*Լ ու կ ի ն Ե․ Ի․, Կենդանաբանություն, Ե․, 1971։
*Жизнь животных, т․ ,4—6, М․, 1969—71;
*Наумов С․ П․, Зоология позвоночных, 3 изд․, М․, 1973․
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Ողնաշարավորներ]]

08:31, 28 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Ողնաշարավորներ, գանգավորներ (լատին․՝ Verebraa կամ լատին․՝ Cranioa), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1,25—1,45 մլն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։

Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, Համաշխարհային օվկիանոսի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների էվոլյուցիոն պրոցեսն ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են խռիկները, ցամաքայիններինը՝ զույգ թոքերը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային երիկամները։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ։ Բոլոր խմբերում (բացի բոլորաբերաններից և թռչուններից) հանդիպում է կենդանածնությունը, որը կաթնասունների բազմացման հիմնական ձևն է։ ժամանակակից ողնաշարավորները բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյորաբերաններ՝ անծնոտներ (լատին․՝ Cyclosomaa), ձկներ (լատին․՝ Pisces), երկկենցաղներ (լատին․՝ Amphibia), սողուններ (լատին․՝ Repilia), թռչուններ (լատին․՝ Aves) և կաթնասուններ (լատին․՝ Mammalia)։ Ողնաշարավորները մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ողնաշարավորներ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կենդանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ ողնաշարավորներ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։

Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ: Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ: Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն կենտրոնական նյարդային համակարգ, ձևավորվել է գանգատուփը և ողնուղեղային խողովակը: Առաջացել և զարգացել են զգայարանները: Արյունատար համակարգը փակ է, ունեն սիրտ, արյունը կարմիր է: Ողնաշարավորների ենթատիպը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի`

  1. Վերնադաս Անծնոտավորներ Agnata
    1. Դաս Վահանակիրներ Ostracodermi
    2. Դաս Բոլորաբերանավորներ Ciclostomata
  2. Վերնադաս Ձկներ Pisces
    1. Դաս Կռճիկային ձկներ Chondeichthyes
    2. Դաս Ոսկրային ձկներ Osteichtes
  3. Վերնադաս Ցամաքային ողնաշարավորներ Tetrapoda
    1. Դաս Երկկենցաղներ Amphibia
    2. Դաս Սողուններ Reptilia
    3. Դաս Թռչուններ Aves
    4. Դաս Կաթնասուններ Mammalia

Գրականություն

  • Լ ու կ ի ն Ե․ Ի․, Կենդանաբանություն, Ե․, 1971։
  • Жизнь животных, т․ ,4—6, М․, 1969—71;
  • Наумов С․ П․, Зоология позвоночных, 3 изд․, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։