«Ֆենոլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Ֆենոլ Ֆենոլները հիդրօքսիլ խումբ պարունակող այն արոմատիկ ածխաջրածիններն են, որոնցում հիդրօքսիլ խ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Ֆենոլներ ՀոթՔաթ գործիքով
Տող 26. Տող 26.
Լաբարատոր կենդանիները, որոնք օգտագործել են մեծ քանակությամբ ֆենոլ պարունակող ջուր, կորցրել են իրենց կոորդինացիան և մկանները սկսել են ընդհատումներով աշխատել, ծնել են փոքր քաշով և թերություններով ձագուկներ, վտանգ է հասցվել սրտին, երիկամներին, որոշ դեպքերում էլ` առաջ է բերում մահ: Հայտնի չէ, թե արդյոք ֆենոլը մարդկանց մոտ առաջացնում է քաղցկեղածին հիվանդություններ, որը ի հայտ է եկել կենդանիների մոտ: Քաղցկեղի ի հայտ գալը ավելի է մեծանում, երբ ֆենոլը փոխազդում է այլ քիմիական միացությունների հետ:
Լաբարատոր կենդանիները, որոնք օգտագործել են մեծ քանակությամբ ֆենոլ պարունակող ջուր, կորցրել են իրենց կոորդինացիան և մկանները սկսել են ընդհատումներով աշխատել, ծնել են փոքր քաշով և թերություններով ձագուկներ, վտանգ է հասցվել սրտին, երիկամներին, որոշ դեպքերում էլ` առաջ է բերում մահ: Հայտնի չէ, թե արդյոք ֆենոլը մարդկանց մոտ առաջացնում է քաղցկեղածին հիվանդություններ, որը ի հայտ է եկել կենդանիների մոտ: Քաղցկեղի ի հայտ գալը ավելի է մեծանում, երբ ֆենոլը փոխազդում է այլ քիմիական միացությունների հետ:
Ֆենոլը ունի դրական ազգեցություն բժշկության մեջ. անտիսեպտիկ է: Ֆենոլի փոքր քանակությամբ լուծույթները ներարկվում են ցավը նվազեցնելու համար, որոնք նկատվում են նյարդային խախտումների ժամանակ:
Ֆենոլը ունի դրական ազգեցություն բժշկության մեջ. անտիսեպտիկ է: Ֆենոլի փոքր քանակությամբ լուծույթները ներարկվում են ցավը նվազեցնելու համար, որոնք նկատվում են նյարդային խախտումների ժամանակ:

[[Կատեգորիա:Ֆենոլներ]]

18:46, 26 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Ֆենոլ Ֆենոլները հիդրօքսիլ խումբ պարունակող այն արոմատիկ ածխաջրածիններն են, որոնցում հիդրօքսիլ խումբը անմիջապես միացած է արոմատիկ օղակին: Ըստ հիդրօքսիլ խմբի քանակի` ֆենոլները լինում են միատոմ, երկատոմ, եռատոմ և այլն: Միատոմ ֆենոլների պարզագույն և կարևոր ներկայացուցիչը ֆենոլն է, որը կոչվում է նաև կարբոլաթթու: Ֆենոլի ֆիզիկական հատկությունները: ֆենոլը անգույն, դյուրահալ, յուրահատուկ հոտով, սենյակային ջերմաստիճանում ջրում քիչ լուծվող բյուրեղային նյութ է: Օդի ազդեցությամբ այն օքսիդանում է և ստանում է վարդագույն երանգ: Ընդհանուր բանաձևը – C6H6O; Քիմիական բանաձևը - C6H5OH; Մոլեկուլային զանգվածը – 94.12գ/մոլ; Եռման ջերմաստիճանը - Tեռ = 182 °C; Հալման ջերմաստիճանը – Tհալ = 41-43 °C; Խտությունը – 1.0545գ/սմ3; Լուծելիությունը ջրում – 6.5գ/100մլ; Սահմանային Թույլատրելի Կոնցետրացիան (ՍԹԿ) հոսքաջրում – 10-3 մգ/լ: Ֆենոլի կիրառումն և ստացումը: Ֆենոլը հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Ֆրիդլիբ Ռունգը 1834թ-ին`քարածխային խեժի թորման ժամանակ: Սակայն միայն 1842թ-ին Օգյուստ Լորանին հաջողվեց որոշել այդ նյութի կազմը և թթվային հատկությունը: Նա առաջարկեց այն անվանել ֆենոլ, քանի որ ֆենոլը սպիրտ էր համարում: Ֆենոլը ախտահանիչ է: Ջրային լուծույթի ձևով վաղուց օգտագործվում է բնակելի շենքերի, կահույքի, վիրահատման գործիքների ախտահանման համար: Այն օգտագործվում է զանազան դեղանյութերի, ներկանյութերի ու թունաքիմիկատների ստացման համար: Սակայն մեծ մասը (արտադրվող ֆենոլի մոտ 50 % -ը) ծախսվում է ֆենոպլաստների (ֆենոլֆորմալդեհիդային խեժեր) արտադրության համար: Ֆենոլի տրինիտրոածանցյալը` 2,4,6-տրինիտրոֆենոլը (պիկրինաթթուն), պայթուցիկ նյութ է: Այն կիրառվում է նաև բժշկության մեջ` այրվածքները բուժելու համար: Արդյունաբերությունում ամենից առաջ օգտագործվում է քարածխային խեժից ստացվող ֆենոլը: Սակայն այդ աղբյուրը չի կարող լիովին բավարարել ֆենոլի պահանջը: Ուստի մեծ քանակությամբ ֆենոլ է արտադրվում նաև սինթետիկ եղանակներով` մասնավորապես բենզոլից: Ֆենոլի թունավորությունը: Ֆենոլը, ֆենոլի գոլորշիները մաշկի միջոցով և շնչառական ուղիներով հեշտությամբ թափանցում են մարդու օրգանիզմ:: Որքան ֆենոլի կոնցենտրացիան արյան մեջ մեծ է, այնքան մեծ է նրա վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա: Օրգանիզմում ֆենոլի պարունակություն մասին կարելի է դատել մեզի անալիզով: Այն թույլ է տալիս պարզել, թե տվյալ մարդը արդյոք թունավորվել է ֆենոլով և նրա գոյացություններով: Բայց միայն մեզի անալիզով չի կարելի պնդել, որ հիվանդը թունավորվել է ֆենոլով, քանի որ շատ քիմիական նյութեր, ներթափանցելով օրգանիզմ, փոխազդում են միմյանց հետ` առաջացնելով ֆենոլ: Հետևաբար, եթե առաջանում են կասկածներ, որ խմելու ջրում կամ օդում առկա է ֆենոլ, ապա պետք է իրականացնել համապատասխան լաբարատոր հետազոտություններ: Ֆենոլով թունավորման ախտանշանները: Սուր թունավորման ժամանակ նկատվում է սուր ցավ բերանի շրջանում, կոկորդում, ստամոքսում, փորլուծություն, սրտխառնոց, փսխում, հանկարծակի գունատություն, թուլություն, հնարավոր է սուր ալերգիաներ, արյան ճնշման իջեցում, սիրտ-թոքային անբավարարություն, ցնցումներ: Առաջին օգնություն. հանել շորերը, այրվածքը լվանալ առատ ջրով, ապա ծածկել ճերմակ, մաքուր սավանով: Աչքի մեջ ընկնելու դեպքում ևս պետք է լվանալ ջրով մոտ 15 րոպե: Կոկորդը լվանալ ջրով և խմել ակտիվացրած ածուխ: Սպիրտ և վազելին չի կարելի օգտագոծել: Ֆենոլի խրոնիկական թունավորումն առաջացնում է անորեքսիա`քաշի կտրուկ նվազում, գլխապտույտ, մեզը մգանում է: Գիտնականները պարզել են, որ մարդը, երկար ժամանակ մնալով ֆենոլի ազդեցության տակ, մկաններում ցավ է զգում, թուլություն, խախտվում է կենտրոնական նյարդային համակարգը, որոնք ուղեկցվում են գլխացավերով և գիտակցության կորստով, ընկնում է դիմադրողականությունը, ուժեղանում է ալերգետիկ ռեակցիաները: Ըստ Շրջակա միջավայրի պաշտպանության կենտրոնի ֆենոլի չափաբաժինը պետք է կազմի 0.6մգ/կգ ամբողջ օրվա ընթացքում: Հարկ է նշել, որ նշված մեծությունը հանդիսանում է որպես հաշվարկի կետ, այն ցույց է տալիս, որ երբ ֆենոլի կոնցենտրացիան բարձր է վերը նշվածից մարդու առողջությունը կտրուկ վատթարանում է: Կահույք, դեկորատիվ կոսմետիկա, խաղալիքներ պատրաստողները կարող են խախտել անվտանգության կանոնները և հյութերում օգտագործել մեծ քանակությամբ ֆենոլ: Տրանսպորտը և շրջանառությունը: Ֆենոլի առանձին մասնիկները օդում երկար չեն մնում (սովորաբար կեսը անհետանում է ոչ ավել քան մեկ օրում) և որպես կանոն հողում էլ այն երկար ժամանակ չի պահպանվում (սովորաբար անբողջությամբ դուրս է գալիս 2-5 օրվա ընթացքում), սակայն ջրում այն կարող է մնալ 9 օրից ավելի: Ֆենոլը ջրում, հողում և օդում երկար ժամանակ է պահպանվում, եթե այն արտանետվում է մեծ քանակությամբ մեկ օրվա ընթացքում կամ էլ անընդհատ երկար ժամանակում: Ֆենոլի ավելի մեծ քանակություններ կան աղտոտված մակերևութային ջրերում, մթնոլորտում, որոնք աղտոտվել են արտադրական և կոմերցիոն արտադրությունների ֆենոլային արտանետումներով: Ֆենոլ հայտնաբերվել է այն շրջանների բնահողում, որտեղ էլ թաղվել են նրա թափոնները: Ներթափանցման ուղղիները: Քանի որ ֆենոլը կիրառվում է շատ արտադրական գործընթացներում և բաժիններում, ֆենոլի ազդեցությունը տեղի ունի այնտեղ, որտեղ մարդը աշխատում է: Ֆենոլ հայտնաբերվում է քսուկներում, ատամի ցավը մեղմացնող, քթի և ականջի համար նախատեսվաշ կաթիլներում: Ֆենոլ հայտնաբերվել է խմելու ջրում, օդում, տրանսպորտաըին արտանետումներում, ծխածոտային ծխում և որոշ սննդային մթերքներում: Օգտագործելով ֆենոլ պարունակող բժշկական հավելանյութեր` որպես կանոն, մարդու առողջությունը ավելի մեծ վտանգի է ենթարկվում, քան աշխատավայրում և բաց երկնքում: Սակայն այդ ազդեցությունը հաճախ տեղի չունի և չի կրում շարունակական բնույթ: Լաբարատոր կենդանիները, որոնք օգտագործել են մեծ քանակությամբ ֆենոլ պարունակող ջուր, կորցրել են իրենց կոորդինացիան և մկանները սկսել են ընդհատումներով աշխատել, ծնել են փոքր քաշով և թերություններով ձագուկներ, վտանգ է հասցվել սրտին, երիկամներին, որոշ դեպքերում էլ` առաջ է բերում մահ: Հայտնի չէ, թե արդյոք ֆենոլը մարդկանց մոտ առաջացնում է քաղցկեղածին հիվանդություններ, որը ի հայտ է եկել կենդանիների մոտ: Քաղցկեղի ի հայտ գալը ավելի է մեծանում, երբ ֆենոլը փոխազդում է այլ քիմիական միացությունների հետ: Ֆենոլը ունի դրական ազգեցություն բժշկության մեջ. անտիսեպտիկ է: Ֆենոլի փոքր քանակությամբ լուծույթները ներարկվում են ցավը նվազեցնելու համար, որոնք նկատվում են նյարդային խախտումների ժամանակ: