«Կայնոզոյի դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
վիքիֆիկացում, ոճակական ուղղումներ, ուղղագրական, կետադրություն
No edit summary
Տող 1. Տող 1.
Կայնոզոյի դարաշրջան, կայնոզո (հունարեն` նոր և կյանք արմատներից), երկրակեղևի շերտագրական սանդղակի ամենավերին խումբը և երկրագնդի պատմության՝ դրան համապատասխանող նորագույն դարաշրջանը: Անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Զ. Ֆիլիպսը 1841 թվականին: Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանների: Ընդհանուր տևողությունը մոտ 60—70 մլն տարի է, որից պալեոգենին ընկնում է 40—45, նեոգենին ՝ 20—25, իսկ անթրոպոգենին ՝ 0,6—1,7-ից մինչև 3,5 մլն տարի: Կայնոզոյի դարաշրջանում ձևավորվում են ժամանակակից մայր ցամաքներն ու օվկիանոսները: Դարաշրջանի սկզբում ավարտվում է տակավին մեզոզոյում սկսված հարավային Գոնդվանա մայրցամաքային զանգվածի մասնատումը, և իրենց այժմյան տեսքն են ստանում Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Անտարկտիդայի մայրցամաքային բեկորները: Դրանց միջև ձևավորվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները: Ուժգին լեռնակազմական պրոցեսներ են կատարվում Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում (Կամչատկա— Կուրիլյան աղեղ, Ֆիլիպիններ և այլն): Առաջանում են ցամաքային և օվկիանոսային տիպի ռիֆտային զոնաներ: Կայնոզոյի դարաշրջանի տեկտոնական շարժումները բնականաբար ուղեկցվում են հզոր հրաբխականությամբ: Կայնոզոյի կարևոր ֆիզիկաաշխարհագրական պրոցեսներից են մայրցամաքային սառցապատումները, որոնք 3—4 անգամ (ընդմիջումներով) տեղի են ունեցել Հյուսիսային կիսագնդում: Կայնոզոյի դարաշրջանում առաջացել է այժմ գոյություն ունեցող ծածկասերմ բույսերի զգալի մասը, իսկ կենդանական աշխարհում (ցամաքում) գերակշռել են կաթնասուններն ու թռչունները: Ծովային ֆաունայի կազմում իշխել են փափկամորթները, ծովային ոզնիները: Կայնոզոյի ապարները հիմնականում հրաբխային և նստվածքային ծագում ունեն: Օգտակար հանածոներից նստվածքային շերտախմբերը պարունակում են նավթ և գազ (Մերձավոր ու Միջին Արևելք, Նախակովկաս), գորշ ածուխ, մանգան (ճիաթուր, Նիկոպոլ): Ինտրուզիվ զանգվածների հետ կապված են բազմամետաղների, ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքավայրեր (Միջերկրածովային և Խաղաղօվկիանոսյան գոտիներ): Կայնոզոյի դարաշրջանի ապարները լայնորեն տարածված են ՀՄՄՀ-ում (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի, Շիրակի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաներ): Կայնոզոյան ինտրուզիաների հետ է առնչված հանրապետության մետաղային օգտակար հանածոների մեծ մասը (Քաջարան, Ագարակ, Փամբակ, Զոդ): Հայտնի են գործնականորեն անսպառ շինանյութերի (բազալտ, տուֆ, պեմզա, գրանիտ, օբսիդիան) և աղի հանքավայրերը:
{{կատեգորիա չկա}}{{վիքիֆիկացում}}Կայնոզոյի դարաշրջան, կայնոզո (հունարեն` նոր և կյանք արմատներից), երկրակեղևի շերտագրական սանդղակի ամենավերին խումբը և երկրագնդի պատմության՝ դրան համապատասխանող նորագույն դարաշրջանը: Անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Զ. Ֆիլիպսը 1841 թվականին: Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանների: Ընդհանուր տևողությունը մոտ 60—70 մլն տարի է, որից պալեոգենին ընկնում է 40—45, նեոգենին ՝ 20—25, իսկ անթրոպոգենին ՝ 0,6—1,7-ից մինչև 3,5 մլն տարի: Կայնոզոյի դարաշրջանում ձևավորվում են ժամանակակից մայր ցամաքներն ու օվկիանոսները: Դարաշրջանի սկզբում ավարտվում է տակավին մեզոզոյում սկսված հարավային Գոնդվանա մայրցամաքային զանգվածի մասնատումը, և իրենց այժմյան տեսքն են ստանում Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Անտարկտիդայի մայրցամաքային բեկորները: Դրանց միջև ձևավորվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները: Ուժգին լեռնակազմական պրոցեսներ են կատարվում Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում (Կամչատկա— Կուրիլյան աղեղ, Ֆիլիպիններ և այլն): Առաջանում են ցամաքային և օվկիանոսային տիպի ռիֆտային զոնաներ: Կայնոզոյի դարաշրջանի տեկտոնական շարժումները բնականաբար ուղեկցվում են հզոր հրաբխականությամբ: Կայնոզոյի կարևոր ֆիզիկաաշխարհագրական պրոցեսներից են մայրցամաքային սառցապատումները, որոնք 3—4 անգամ (ընդմիջումներով) տեղի են ունեցել Հյուսիսային կիսագնդում: Կայնոզոյի դարաշրջանում առաջացել է այժմ գոյություն ունեցող ծածկասերմ բույսերի զգալի մասը, իսկ կենդանական աշխարհում (ցամաքում) գերակշռել են կաթնասուններն ու թռչունները: Ծովային ֆաունայի կազմում իշխել են փափկամորթները, ծովային ոզնիները: Կայնոզոյի ապարները հիմնականում հրաբխային և նստվածքային ծագում ունեն: Օգտակար հանածոներից նստվածքային շերտախմբերը պարունակում են նավթ և գազ (Մերձավոր ու Միջին Արևելք, Նախակովկաս), գորշ ածուխ, մանգան (ճիաթուր, Նիկոպոլ): Ինտրուզիվ զանգվածների հետ կապված են բազմամետաղների, ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքավայրեր (Միջերկրածովային և Խաղաղօվկիանոսյան գոտիներ): Կայնոզոյի դարաշրջանի ապարները լայնորեն տարածված են ՀՄՄՀ-ում (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի, Շիրակի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաներ): Կայնոզոյան ինտրուզիաների հետ է առնչված հանրապետության մետաղային օգտակար հանածոների մեծ մասը (Քաջարան, Ագարակ, Փամբակ, Զոդ): Հայտնի են գործնականորեն անսպառ շինանյութերի (բազալտ, տուֆ, պեմզա, գրանիտ, օբսիդիան) և աղի հանքավայրերը:

13:27, 23 Նոյեմբերի 2013-ի տարբերակ