«Կաթարներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կաթարներ ՀոթՔաթ գործիքով
ավելացվեց Կատեգորիա:Պացիֆիզմ ՀոթՔաթ գործիքով
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Կաթարներ]]
[[Կատեգորիա:Կաթարներ]]
[[Կատեգորիա:Պացիֆիզմ]]

10:30, 18 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Կաթարներ (հունարեն՝ Καθαρών — մաքուր), 11—13 դդ. Եվրոպայում (գլխավորապես Իտալիայում, Ֆլանդրիայում, Հարավային Ֆրանսիայում) տարածված աղանդավորներ: Պաշտոնական եկեղեցու դեմ մղած իրենց պայքարով տարերայնորեն արտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը: Կաթարների դավանաբանության հիմքում դրված էր մանիքեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր պավլիկյանների և բոգոմիլների միջոցով: Կաթարները, մերժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր և այլն), քարոզում էին մասնավոր սեփականության, կաթոլիկական նվիրապետության, պատկերապաշտության վերացում, ծայրահեղ ճգնակեցություն: Կաթարները ստեղծեցին իրենց եկեղեցին, բացեցին դպրոցներ, 1167 թ․-ին Թուլուզում գումարեցին ընդհանուր ժողով, որոշ քաղաքներում գրավեցին իշխանությունը: Կաթարների դեմ մղված կատաղի պայքարի և 13-րդ դ․ քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորա-պլեբեյական զանգվածներից բյուրգերության անջատման) հետևանքով, նույն դարի վերջին Կաթարները վերացան: Կաթարների ուսմունքը փոխանցվեց ալբիգոյցիներին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։