«Անուշավան Սոսանվեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, replaced: պատկեր։ → Պատկեր: oգտվելով ԱՎԲ
հայոց թագավոր մթա 18-րդ դարում?
Տող 1. Տող 1.
'''Անուշավան Սոսանվեր''' ([[մ.թ.ա. 1725]]-[[Մ.թ.ա. 1662|1662]]), հայոց թագավոր, [[Արա Բ Կարդոս]]ի որդի։
'''Անուշավան Սոսանվեր''' ([[մ.թ.ա. 1725]]-[[Մ.թ.ա. 1662|1662]]), հայոց թագավոր {{փաստ}}, [[Արա Բ Կարդոս]]ի որդի։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

19:22, 30 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Անուշավան Սոսանվեր (մ.թ.ա. 1725-1662), հայոց թագավոր [փա՞ստ], Արա Բ Կարդոսի որդի։

Կենսագրություն

Անուշավանի օրոք, ինչպես իր հոր՝ Արա Բ Կարդոսի ժամանակ, շարունակվեց Կարդուների և Բաբելոնի հակամարտությունը։ Ընդ որում շուտով պարզվեց, որ Բաբելոնը այս կամ այն չափով հաջող պատերազմում էր միայն Սամսու-իլունայի շնորհիվ, որի մահվանից հետո նրա թողած թագավորություն անկում ապրեց։ Մ.թ.ա. 1711 թվականին Կարդուները և Էլամի թագավորության բանակը լայնածավալ հարձակման անցան Կենտրոնական և Հարավային Միջագետքի ուղղությամբ և վերջակետ դրեցին Բաբելոնի տարածաշրջանային կարգավիճակին[1][2]։ Այսուհետ, չնայած նրան, որ Բաբելոնում արքայական իշխանությունը պահպանվեց, որևէ տարածաշրջանային դերի մասին վերջինս արդեն խոսել անգամ չէր կարող։ Դրանից հետո Բաբելոնի արքաների իշխանությունը տարածվում էր առավելագույնը միայն Բաբելոն քաղաքի ու հարակից տարածքների վրա։ Հենց այս ժամանակներից Բաբելոնի պետությունը սկսեց դանդաղորեն մահանալ և իր վերջը գտավ մ.թ.ա.1595 թվականին, երբ վերջնականապես ընկավ Կարդունիասի իշխանության գերիշխանության տակ։ Հատկանշական է, որ առաջինը իրեն Բաբելոնի արքա հայտարարած Կարդունիասի հերթական իշխան Ագում Բ Գթության սուրը (Գագրիմեր՝ mAg-gu-um) (մ.թ.ա. 1571-1549) ընդունվեց և իր հաջորդներին փոխանցեց մի տիտղոս, որում ընդգծված էր վերջինիս անբեկանելի կապը Հայաստանի հետ[3].

Կասսուի և Աքքադի արքա, լայնարձակ Բաբելոն երկրի արքա, Տուպրաշի հաղթահարող, Ալմայի և Պադնայի արքա, Կուտիների արքա

Արքայական այս տիտղոսը ցույց է տալիս, որ Կուտիումը, որը վաղուց արդեն հիմնավոր կերպով տեղադրվում է Հայաստանի հարավում` Կորճայքի ու Պարսկահայքի, ինչպես նաև Վասպուրականի հարավային գավառների տարածքում, ընդգրվել է Կարդունիասի իշխանության տարածքում, ինչը լրացուցիչ անգամ ցույց է տալիս իշխանության անառարկելի կապը Հայաստանի հետ[4][5]։

Ծանոթագրություններ

  1. Дьяконов И. М., История Древнего мира, с. 389
  2. Բաբելոնի հերթական արքա Աբու-էշուն (մ.թ.ա. 1712-1684) բաբելոնյան սեպագրերին հատուկ ոճով հայտնում է «կասսուներ»-ի դեմ ձեռք բերված հաջողության մասին, սակայն ընդհանուր քաղաքական իրավիճակի վերլուծությունը ստեղծում է լրիվ հակառակ Պատկեր:
  3. Дьяконов И. М., История Древнего мира, с. 419-420
  4. Արտակ Մովսիսյան, Բարեպաշտ արքաների աշխարհակալություն։ Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997
  5. Արտակ Մովսիսյան // Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) // Երևան։ Յասոն, 2005