«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա) [[հասարակ և հատուկ գոյականներ]], բ) [[թանձրացական և վերացական գոյականներ]], գ) [[անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ]], դ) [[հավաքական գոյականներ]]: Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ [[գոյականի եզակի թիվ|եզակի]] և [[գոյականի հոգնակի թիվ|հոգնակի]]:
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա) [[հասարակ և հատուկ գոյականներ]], բ) [[թանձրացական և վերացական գոյականներ]], գ) [[անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ]], դ) [[հավաքական գոյականներ]]: Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ [[գոյականի եզակի թիվ|եզակի]] և [[գոյականի հոգնակի թիվ|հոգնակի]]:
== Հոլովի քերականական կարգը ==
== Հոլովի քերականական կարգը ==
'''Հոլովը''' գոյականի (և գոյականական գործածություն ունեցող բառի) քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է առարկայի վերաբերական տարբեր հարաբերություններ: Ժամանակակից [[լեզվաբանություն]]ը հոլովի իմաստը որոշում է նրա ոչ թե բոլոր կիրառությունների, այլ գլխավոր կիրառությունների հիման վրա: Հոլովական իմաստը չի կարելի նույնացնել հոլովի արտահայտած կոնկրետ հարաբերության, շարահյուսական գործառույթի հետ, քանի որ նույն հոլովի գործածությունը շարահյուսական տարբեր գործառույթներով պայմանավորված է տվյալ հոլովի հետ հարաբերության մեջ մտնող բառերով և տվյալ հոլովով գործածված բառի իմաստով:
'''Հոլովը''' գոյականի (և գոյականական գործածություն ունեցող բառի) քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է առարկայի վերաբերական տարբեր հարաբերություններ: Ժամանակակից [[լեզվաբանություն]]ը հոլովի իմաստը որոշում է նրա ոչ թե բոլոր կիրառությունների, այլ գլխավոր կիրառությունների հիման վրա: Եվ քանի որ հոլովը առարկա ցույց տվող բառերի հարաբերություն է արտահայտում, նրա իմաստային կիրառությունների մեջ գլխավորը պետք է համարել ոչ թե պարագայական կամ հատկանշային կիրառությունները, այլ նրանք, որոնցում նա առարկա է ցույց տալիս (գործող կամ եղող, գործողության հետ կապված):
Հոլովական իմաստը չի կարելի նույնացնել հոլովի արտահայտած կոնկրետ հարաբերության, շարահյուսական գործառույթի հետ, քանի որ նույն հոլովի գործածությունը շարահյուսական տարբեր գործառույթներով պայմանավորված է տվյալ հոլովի հետ հարաբերության մեջ մտնող բառերով և տվյալ հոլովով գործածված բառի իմաստով:


Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ [[ուղղական հոլով|ուղղական]], [[սեռական հոլով|սեռական]], [[տրական հոլով|տրական]], [[հայցական հոլով|հայցական]], [[գործիական հոլով|գործիական]], [[բացառական հոլով|բացառական]] և [[ներգոյական հոլով|ներգոյական]]. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Որոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/:
Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ [[ուղղական հոլով|ուղղական]], [[սեռական հոլով|սեռական]], [[տրական հոլով|տրական]], [[հայցական հոլով|հայցական]], [[գործիական հոլով|գործիական]], [[բացառական հոլով|բացառական]] և [[ներգոյական հոլով|ներգոյական]]. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Որոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/:

Ըստ 7 հոլովների տեսության՝ գոյականի հոլովներն են՝
# [[Ուղղական հոլով]]
# [[Սեռական հոլով]]
# [[Տրական հոլով]]
# [[Հայցական հոլով]]
# [[Բացառական հոլով]]
# [[Գործիական հոլով]]
# [[Ներգոյական հոլով]]


== Հոլովման տիպերը ==
== Հոլովման տիպերը ==

19:05, 25 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-24 23:57:49 ֆորմատով

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»: Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն` առարկա ցույց տվող բառերը: Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկ, բուժում, մուրճ, հոդված: Այսպիսով` գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը: Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է:

Գոյականի իմաստային–քերականական խմբերը

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա) հասարակ և հատուկ գոյականներ, բ) թանձրացական և վերացական գոյականներ, գ) անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ, դ) հավաքական գոյականներ: Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Հոլովի քերականական կարգը

Հոլովը գոյականի (և գոյականական գործածություն ունեցող բառի) քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է առարկայի վերաբերական տարբեր հարաբերություններ: Ժամանակակից լեզվաբանությունը հոլովի իմաստը որոշում է նրա ոչ թե բոլոր կիրառությունների, այլ գլխավոր կիրառությունների հիման վրա: Եվ քանի որ հոլովը առարկա ցույց տվող բառերի հարաբերություն է արտահայտում, նրա իմաստային կիրառությունների մեջ գլխավորը պետք է համարել ոչ թե պարագայական կամ հատկանշային կիրառությունները, այլ նրանք, որոնցում նա առարկա է ցույց տալիս (գործող կամ եղող, գործողության հետ կապված):

Հոլովական իմաստը չի կարելի նույնացնել հոլովի արտահայտած կոնկրետ հարաբերության, շարահյուսական գործառույթի հետ, քանի որ նույն հոլովի գործածությունը շարահյուսական տարբեր գործառույթներով պայմանավորված է տվյալ հոլովի հետ հարաբերության մեջ մտնող բառերով և տվյալ հոլովով գործածված բառի իմաստով:

Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Որոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/:

Ըստ 7 հոլովների տեսության՝ գոյականի հոլովներն են՝

  1. Ուղղական հոլով
  2. Սեռական հոլով
  3. Տրական հոլով
  4. Հայցական հոլով
  5. Բացառական հոլով
  6. Գործիական հոլով
  7. Ներգոյական հոլով

Հոլովման տիպերը

Գոյականն ունի նաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլովումներ:

Առկայացման (տարորոշման) քերականական կարգ

Առկայացման կարգը ձևավորվում է ս, դ, ն, ը հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով: Հմմտ. Նա երգ է լսում // Նա լսեց իր սիրած երգը: Գրիչ տուր // Գրիչդ տուր: Ժամացույց եմ գնել // Ժամացույցս չկա:

Չնայած իմաստային տարբերություններին` բոլոր հոդերի համար ընդհանուր է բառերի առարկայական վերաբերության տարորշումը: Գոյականի ցույց տված առարկան հոդով տարբերում, որոշակի ենք դարձնում` ի տարբերություն բառերի անհոդ գործածության:

Հիմնականում դրվելով գոյականների վրա` հոդերը ձևավորում են գոյականի քերականական կարգ: Այդ կարգի ընդհանուր առումը որոշյալությունն է, քանի որ ս, դ հոդերը իրենց արտահայտած ստացականությամբ, ցուցականությամբ կամ դիմորոշմամբ որոշյալություն են հաղորդում բառին, իսկ ը հոդի որոշյալությունն ինքնին հասկանալի է: Սակայն որոշյալությունը պատմականորեն կիրառվում է ը հոդի արժեքը բնորոշելու համար, իսկ ընդհանուր կարգը կոչվում է առկայացման կարգ:

Ս, դ, ն, ը հոդերը կոչվում են տարորոշիչ կամ առկայացնող հոդեր` իրենց ենթատեսակներով` որոշիչ, ստացական, դիմորոշ, ցուցական: Իսկ առկայացման կարգի քերականական իմաստը կունենա հետևյալ դրսևորումները` որոշյալություն, ստացականություն, դիմորոշություն, ցուցականություն:

Որոշյալություն

Որոշյալության կարգը ձևավորվում է ը, ն հոդերով և արտահայտում է առարկայի ծանոթ լինելը խոսողին: Առարկայի անունը խոսքի մեջ մեկ անգամ գործածելուց հետո կարելի է լինում գործածել որոշյալ առումով: Ն, ը հոդերը քերականական դերով նույնարժեք են և ունեն դիրքային տարբերություններ:

Որոշիչ հոդ ստանում են ուղղական, տրական, հայցական հոլովները: Ընդ որում` սրանց որոշ կիրառությունների էլ հոդը հատուկ չէ (օրինակ` կոչականը, որոշիչը, մի քանի կապական կապակցություններ` առանց Արամի, գնաց գյուղ): Անորոշ առումը ձևավորվում է առնց ձևական միջոցի` 0 վերջավորությամբ: Անորոշ առումով գործածված բառի հետ երբեմն գործածվում է մի բառը:

Որոշիչ հոդը գործածվում է ոչ միայն գոյականների, այլև առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի հետ` սրանց գոյականական գործածության դեպքում` կարմիրը, առաջինը:

Ստացականություն

Ստացականություն արտահայտում են ս, դ հոդերը, ինչպես` գիրքս < իմ գիրքը, գիրքդ < քո գիրքը: Ս, դ հոդերը կարող են ստանալ այն բոլոր գոյականները, որոնց ցույց տված առարկան կարող է պատկանել որևէ մեկին` թերթս, հայտարարությունդ, հայելիդ: Արդի հայերենում ստացական հոդ ունեցող բառը գործածվում է առանց ստացական դերանվան` գիրքս, բայց ոչ` իմ գիրքս: Հոդի և դերանվան համատեղ գործածությունը համարվում է բարբառայնություն:

Առարկայի ընդգծված պատկանելությունն արտահայտելու համար գործածվում են անձնական դերանվան սեռական հոլովաձևերը, օր.` Սա է այսօրվա քո գործը: Եթե մի քանի առարկաների միևնույն դեմքին պատկանելը արտահայտվելու է հոդով, ապա այն դրվում է առարկաներից յուրաքանչյուրի վրա: Օր.՝ Սրբությամբ ասեղնագործված էին անվանդ ու ազգանվանդ սկզբնատառերը:

Դիմորոշություն

Դիմորոշությունը նույնպես արտահայտվում է ս, դ հոդերով, ընդ որում ս հոդը ցույց է տալիս առաջին դեմք, դ հոդը` երկրորդ. օրինակ` Երեքս աշխատում էինք տարբեր գրքերի վրա: Մյուս հոդերի համեմատութմաբ դիմորոշ հոդը թույլ է արտահայտում իր իմաստը, ուստի երբեմն անհրաժեշտ է լինում հոդով ցույց տված դեմքը արտահայտել նաև անձնական դերանունով: Օրինակ` Ես` ուսուցիչս, մենք` ուսանողներս: Խոսքից դուրս դիմորոշ հոդի իմաստը որոշելը հաճախ հնարավոր չէ` բացի ամենքը դերանունից: Հաճախ նույնիսկ նախադասության մեջ էլ դա անել հնարավոր չէ: Օրինակ` «Ուսանողներիս մասին գրել էին թերթում» նախադասության մեջ ընդգծաված ուսանողներիս մասին կապակցությունը կարելի է հասկանալ և՛ իմ ուսանողների, և՛ մեր ուսանողներիս իմաստներով: Անորոշությունից խուսափելու համար գործածվում է բացահայտյալ. օրինակ` մեր` ուսանողներիս մասին:

Ցուցականություն

Ցուցականությունը հայերենում արտահայտվում է ս հոդով: Նշված իմաստով հոդն ունի սահմանափակ կիրառություն, գործածվում է սակավաթիվ բառերի հետ, ունի այս դերանվան իմաստ և արտահայտվում է առարկայի և ժամանակի մոտիկության գաղափար: Արդի հայերենի համար համար խորթ է ցուցական հոդը և ցուցական դերանունը նույն բառի հետ գործածելը:

Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ

Քերականական այս կարգը չի եղել գրաբարում, միջին հայերենում: Առկա է արևելահայերենում, ում ճյուղի բարբառներում և գրական լեզվում: Այս կարգը կապված է սուբյեկտի և ենթակայի գործողությունը կրողի ձևական տարբերակման հարցի հետ: Գրաբարում անձ և իր ցույց տվող գոյականներն ուղիղ խնդիր դառնալիս ունեցել են նույն ձևավորումը. օրինակ` Ուսուցիչ սիրէ զաշակերտս \\ զգիրս: Մեր լեզվի զարգացման հետագա շրջանում զ նախդիրը և ս վերջավորությունն ընկնում են, և առաջ է գալիս շփոթը վերացնելու հարց: Արևելահայերենը ընդունել է տարբեր վերջավորություններ, իսկ արևմտահայերենը տարբերակումը կատարում է շարադասությամբ: Օրինակ` Արամը սիրում է Սաթիկին || Արամը կսիրէ Սաթիկին: Առաջինը ձևաբանական տարբերակում է, երկրորդը` շարահյուսական:

Անձ ցույց տվող գոյականները սովորաբար ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի: Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները` «ի՞նչ» հարցին: Գոյականների այս երկու խմբերը քերականական հատկանիշներով ոչ միշտ են սահմանազատվում: Երբեմն իմաստային մի բառը կարող է գործածվել մյուս խմբի բառերի քերականական հատկանիշներով. այսինքն` միևնույն առարկան կարող է մտածվել և՛ որպես իր, և՛ որպես անձ: Օրինակ` Ես քեզ սիրում եմ, այնքան եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, արևն աշխարհին: Նրանք բժիշկ կանչեցին:

Գոյականի կազմությունը

Որպես գոյականներ բառակազմական միջոց հանդես են գալիս մի շարք ածանցներ (տես՝ Գոյականակերտ ածանցներ) ու բառաբարդման սակավաթիվ տիպեր (բարդությամբ և հապավությամբ), որոնցով միայն (կամ գրեթե միայն) գոյականներ են կազմվում։ Որպես այդպիսի գոյականակերտ ածանցներ հանդես են գալիս վերջածանցները: Չնայած մի շարք նախածանցներ գործածվում են գոյականների կազմության մեջ, սակայն դրանք բուն գոյականակերտ չեն համարվում, քանի որ այլ խմբերի բաղադրությամ մեջ ևս որոշակի դեր են կատարում (հմմտ.` ենթադրություն, ենթադրել, ենթադրաբար, ենթադրական, բայց` ենթասպա, ենթագլուխ, ենթամաս):

Բառաբարդման գոյականակերտ կաղապարներ են`

  • գոյականի սեռական հոլով + գոյական – հորեղբայր, տանուտեր
  • գոյական + ու + գոյական - անցուդարձ, այբուբեն: Անձի դեպքում երկու բաղադրիչներն էլ հոլովվում են:
  • գոյական + գոյական – հարավ-արևմուտք, վագոն–ռեստորան
  • թվական + գոյական – տասնապետ, հարյուրապետ: