«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 27. Տող 27.


Որոշիչ հոդը գործածվում է ոչ միայն գոյականների, այլև առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի հետ` սրանց գոյականական գործածության դեպքում` ''կարմիրը'', ''առաջինը'':
Որոշիչ հոդը գործածվում է ոչ միայն գոյականների, այլև առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի հետ` սրանց գոյականական գործածության դեպքում` ''կարմիրը'', ''առաջինը'':

=== Ստացականություն ===
Ստացականություն արտահայտում են '''ս''', '''դ''' հոդերը, ինչպես` ''գիրքս < իմ գիրքը'', ''գիրքդ < քո գիրքը'': Ս, դ հոդերը կարող են ստանալ այն բոլոր գոյականները, որոնց ցույց տված առարկան կարող է պատկանել որևէ մեկին` ''թերթս'', ''հայտարարությունդ'', ''հայելիդ'': Արդի հայերենում ստացական հոդ ունեցող բառը գործածվում է առանց ստացական դերանվան` ''գիրքս'', բայց ոչ` ''իմ գիրքս'': Հոդի և դերանվան համատեղ գործածությունը համարվում է բարբառայնություն:

Առարկայի ընդգծված պատկանելությունն արտահայտելու համար գործածվում են անձնական դերանվան սեռական հոլովաձևերը, օր.` ''Սա է այսօրվա քո գործը:'' Եթե մի քանի առարկաների միևնույն դեմքին պատկանելը արտահայտվելու է հոդով, ապա այն դրվում է առարկաներից յուրաքանչյուրի վրա: Օր.՝ ''Սրբությամբ ասեղնագործված էին անվանդ ու ազգանվանդ սկզբնատառերը'':


== Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ ==
== Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ ==

16:36, 25 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-24 09:52:28 ֆորմատով

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»: Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն` առարկա ցույց տվող բառերը: Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկ, բուժում, մուրճ, հոդված: Այսպիսով` գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը: Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է:

Գոյականի իմաստային–քերականական խմբերը

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա) հասարակ և հատուկ գոյականներ, բ) թանձրացական և վերացական գոյականներ, գ) անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ, դ) հավաքական գոյականներ: Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Հոլովի քերականական կարգը

Հոլովը գոյականի (և գոյականական գործածություն ունեցող բառի) քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է առարկայի վերաբերական տարբեր հարաբերություններ: Ժամանակակից լեզվաբանությունը հոլովի իմաստը որոշում է նրա ոչ թե բոլոր կիրառությունների, այլ գլխավոր կիրառությունների հիման վրա: Հոլովական իմաստը չի կարելի նույնացնել հոլովի արտահայտած կոնկրետ հարաբերության, շարահյուսական գործառույթի հետ, քանի որ նույն հոլովի գործածությունը շարահյուսական տարբեր գործառույթներով պայմանավորված է տվյալ հոլովի հետ հարաբերության մեջ մտնող բառերով և տվյալ հոլովով գործածված բառի իմաստով:

Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Որոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/:

Հոլովման տիպերը

Գոյականն ունի նաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլովումներ:

Առկայացման (տարորոշման) քերականական կարգ

Առկայացման կարգը ձևավորվում է ս, դ, ն, ը հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով: Հմմտ. Նա երգ է լսում // Նա լսեց իր սիրած երգը: Գրիչ տուր // Գրիչդ տուր: Ժամացույց եմ գնել // Ժամացույցս չկա:

Չնայած իմաստային տարբերություններին` բոլոր հոդերի համար ընդհանուր է բառերի առարկայական վերաբերության տարորշումը: Գոյականի ցույց տված առարկան հոդով տարբերում, որոշակի ենք դարձնում` ի տարբերություն բառերի անհոդ գործածության:

Հիմնականում դրվելով գոյականների վրա` հոդերը ձևավորում են գոյականի քերականական կարգ: Այդ կարգի ընդհանուր առումը որոշյալությունն է, քանի որ ս, դ հոդերը իրենց արտահայտած ստացականությամբ, ցուցականությամբ կամ դիմորոշմամբ որոշյալություն են հաղորդում բառին, իսկ ը հոդի որոշյալությունն ինքնին հասկանալի է: Սակայն որոշյալությունը պատմականորեն կիրառվում է ը հոդի արժեքը բնորոշելու համար, իսկ ընդհանուր կարգը կոչվում է առկայացման կարգ:

Ս, դ, ն, ը հոդերը կոչվում են տարորոշիչ կամ առկայացնող հոդեր` իրենց ենթատեսակներով` որոշիչ, ստացական, դիմորոշ, ցուցական: Իսկ առկայացման կարգի քերականական իմաստը կունենա հետևյալ դրսևորումները` որոշյալություն, ստացականություն, դիմորոշություն, ցուցականություն:

Որոշյալություն

Որոշյալության կարգը ձևավորվում է ը, ն հոդերով և արտահայտում է առարկայի ծանոթ լինելը խոսողին: Առարկայի անունը խոսքի մեջ մեկ անգամ գործածելուց հետո կարելի է լինում գործածել որոշյալ առումով: Ն, ը հոդերը քերականական դերով նույնարժեք են և ունեն դիրքային տարբերություններ:

Որոշիչ հոդ ստանում են ուղղական, տրական, հայցական հոլովները: Ընդ որում` սրանց որոշ կիրառությունների էլ հոդը հատուկ չէ (օրինակ` կոչականը, որոշիչը, մի քանի կապական կապակցություններ` առանց Արամի, գնաց գյուղ): Անորոշ առումը ձևավորվում է առնց ձևական միջոցի` 0 վերջավորությամբ: Անորոշ առումով գործածված բառի հետ երբեմն գործածվում է մի բառը:

Որոշիչ հոդը գործածվում է ոչ միայն գոյականների, այլև առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի հետ` սրանց գոյականական գործածության դեպքում` կարմիրը, առաջինը:

Ստացականություն

Ստացականություն արտահայտում են ս, դ հոդերը, ինչպես` գիրքս < իմ գիրքը, գիրքդ < քո գիրքը: Ս, դ հոդերը կարող են ստանալ այն բոլոր գոյականները, որոնց ցույց տված առարկան կարող է պատկանել որևէ մեկին` թերթս, հայտարարությունդ, հայելիդ: Արդի հայերենում ստացական հոդ ունեցող բառը գործածվում է առանց ստացական դերանվան` գիրքս, բայց ոչ` իմ գիրքս: Հոդի և դերանվան համատեղ գործածությունը համարվում է բարբառայնություն:

Առարկայի ընդգծված պատկանելությունն արտահայտելու համար գործածվում են անձնական դերանվան սեռական հոլովաձևերը, օր.` Սա է այսօրվա քո գործը: Եթե մի քանի առարկաների միևնույն դեմքին պատկանելը արտահայտվելու է հոդով, ապա այն դրվում է առարկաներից յուրաքանչյուրի վրա: Օր.՝ Սրբությամբ ասեղնագործված էին անվանդ ու ազգանվանդ սկզբնատառերը:

Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ

Քերականական այս կարգը չի եղել գրաբարում, միջին հայերենում: Առկա է արևելահայերենում, ում ճյուղի բարբառներում և գրական լեզվում: Այս կարգը կապված է սուբյեկտի և ենթակայի գործողությունը կրողի ձևական տարբերակման հարցի հետ: Գրաբարում անձ և իր ցույց տվող գոյականներն ուղիղ խնդիր դառնալիս ունեցել են նույն ձևավորումը. օրինակ` Ուսուցիչ սիրէ զաշակերտս \\ զգիրս: Մեր լեզվի զարգացման հետագա շրջանում զ նախդիրը և ս վերջավորությունն ընկնում են, և առաջ է գալիս շփոթը վերացնելու հարց: Արևելահայերենը ընդունել է տարբեր վերջավորություններ, իսկ արևմտահայերենը տարբերակումը կատարում է շարադասությամբ: Օրինակ` Արամը սիրում է Սաթիկին || Արամը կսիրէ Սաթիկին: Առաջինը ձևաբանական տարբերակում է, երկրորդը` շարահյուսական:

Անձ ցույց տվող գոյականները սովորաբար ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի: Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները` «ի՞նչ» հարցին: Գոյականների այս երկու խմբերը քերականական հատկանիշներով ոչ միշտ են սահմանազատվում: Երբեմն իմաստային մի բառը կարող է գործածվել մյուս խմբի բառերի քերականական հատկանիշներով. այսինքն` միևնույն առարկան կարող է մտածվել և՛ որպես իր, և՛ որպես անձ: Օրինակ` Ես քեզ սիրում եմ, այնքան եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, արևն աշխարհին: Նրանք բժիշկ կանչեցին:

Գոյականի կազմությունը

Որպես գոյականներ բառակազմական միջոց հանդես են գալիս մի շարք ածանցներ (տես՝ Գոյականակերտ ածանցներ) ու բառաբարդման սակավաթիվ տիպեր (բարդությամբ և հապավությամբ), որոնցով միայն (կամ գրեթե միայն) գոյականներ են կազմվում։ Որպես այդպիսի գոյականակերտ ածանցներ հանդես են գալիս վերջածանցները: Չնայած մի շարք նախածանցներ գործածվում են գոյականների կազմության մեջ, սակայն դրանք բուն գոյականակերտ չեն համարվում, քանի որ այլ խմբերի բաղադրությամ մեջ ևս որոշակի դեր են կատարում (հմմտ.` ենթադրություն, ենթադրել, ենթադրաբար, ենթադրական, բայց` ենթասպա, ենթագլուխ, ենթամաս):

Բառաբարդման գոյականակերտ կաղապարներ են`

  • գոյականի սեռական հոլով + գոյական – հորեղբայր, տանուտեր
  • գոյական + ու + գոյական - անցուդարձ, այբուբեն: Անձի դեպքում երկու բաղադրիչներն էլ հոլովվում են:
  • գոյական + գոյական – հարավ-արևմուտք, վագոն–ռեստորան
  • թվական + գոյական – տասնապետ, հարյուրապետ: