«Կաթնահյութ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Կաթնահյութ''', բույսերի կաթնանոթների հեղուկ պարունակություն: Լինում է թափանցիկ, կաթնագույն,...»:
(Տարբերություն չկա)

08:45, 21 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կաթնահյութ, բույսերի կաթնանոթների հեղուկ պարունակություն: Լինում է թափանցիկ, կաթնագույն, դեղնադարչնագույն, դեղին կամ նարնջագույն: Մեծ քանակությամբ կաթնահյութ են պարունակում իշակաթնուկազգիների, բարդածաղկավորների, թթազգիների ընտանիքի բույսերի որոշ տեսակներ: Կաթնահյութում լուծված կամ կախված վիճակում պարունակվում են ածխաջրեր, սպիտակուցներ, գլիկոզիդներ, աղեր, եթերային յուղեր: Կաուչուկատու և գուտապերչատու բույսերի կաթնահյութի բնորոշ բաղադրամասերն են խեժերը, կաուչուկը, գուտապերչը: Կակաչազգիների կաթնահյութում կան մեծ քանակությամբ ալկալոիդներ, սեխածառի կաթնահյութում՝ պապաին ֆերմենտը: Բույսերի վնասումից կաթնահյութ տուրգորի ազդեցության տակ սկսում է հոսել դուրս: