«Ավետարան ըստ Մատթեոսի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ робот добавил: mn:Матай
չ робот добавил: lt:Evangelija pagal Matą
Տող 70. Տող 70.
[[la:Evangelium secundum Matthaeum]]
[[la:Evangelium secundum Matthaeum]]
[[ln:Sango Malamu ya Matié]]
[[ln:Sango Malamu ya Matié]]
[[lt:Evangelija pagal Matą]]
[[lv:Mateja evaņģēlijs]]
[[lv:Mateja evaņģēlijs]]
[[ml:മത്തായി എഴുതിയ സുവിശേഷം]]
[[ml:മത്തായി എഴുതിയ സുവിശേഷം]]

10:25, 7 Օգոստոսի 2009-ի տարբերակ

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն
Պատկեր:Մատթեոս.jpg
Մատթեոս ավետարանիչ

Ավետարանների դասավորման մեջ առաջինը Մատթեոսի Ավետարանն է։ Այս Ավետարանի հեղինակը Մատթեոս առաքյալն է (9.9), որը կոչվել է նաև Ղևի (Մր 2.14, Ղկ 5.27)։ Մատթեոսը պաշտոնով մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, երբ Հիսուսը առաքելության կանչեց նրան։

Մատթեոսի Ավետարանն իր ընթերցողներին, հատկապես իր ժամանակի հրեա քրիստոնյաներին հայտնում է, որ Հիսուսն է այն Փրկիչը, որ Աստված խոստացել էր Հին Կտակարանի մարգարեությունների մեջ։ Հիսուսը միայն եբրայեցի ժողովրդի Փրկիչը չէ, այլ ամբողջ աշխարհի։

Մատթեոսն իր Ավետարանը գրել է ժամանակագրական կարգով․ այն սկսում է Հիսուսի ազգաբանությամբ և ծնունդով, նկարագրում է նրա մկրտությունն ու փորձությունը և ապա նրա քարոզչությունն ու բժշկությունները։ Այնուհետև նա նկարագրում է վերջին անգամ Հիսուսի մուտքը Երուսաղեմ, նրա կյանքի վերջին շաբաթվա դեպքերը, խաչելությունն ու հարությունը։

Մատթեոս ավետարանիչը Հիսուսին ներկայացնում է որպես այն մեծ ուսուցիչը, որ իշխանություն ունի մեկնաբանելու Աստծու Օրենքը և քարոզելու Աստծու արքայության մասին։ Հիսուսը Աստծու Օրենքի և Ուխտի հավատարիմ ծառան է, որը կատարում և ամբողջացնում է Աստծու ծրագիրը։ Մատթեոսի Ավետարանում Հիսուսի ուսուցումները տրվում են հատուկ խմբավորումով և ընդհանուր դասավորությամբ՝ ըստ հետևյալ կարգի․

  1. Լեռան քարոզը, որով Հիսուսը մեզ հայտնում է մեր պարտավորությունները՝ Աստծու արքայությանը արժանի լինելու համար (5-7-րդ գլուխներ)։
  2. Իր աշակերտներին տրված ցուցումներ՝ Աստծու արքայությունը քարոզելու իրենց առաքելության մասին (10-րդ գլուխ)։
  3. Երկնքի արքայության խորհուրդը և հետագա մեծ հաղթանակը պատկերող յոթ առակներ (13-րդ գլուխ)։
  4. Այս աշխարհում ինչպե՞ս ապրել որպես երկնքի արքայության զավակներ (18-րդ գլուխ)։
  5. Ուսուցումներ ներկա ժամանակների վախճանի և Աստծու արքայության գալստյան մասին (24-25-րդ գլուխներ)։

ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Արտաքին Հղումներ

Ավետարան ըստ Մատթեոսի