«Մկրտիչ Հաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 25 մահեր]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 25 մահեր]]
[[Կատեգորիա:Մեխիկո քաղաքում մահացածներ]]

08:32, 17 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ


Մկրտիչ Շահենի Հաճյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Շահէն Հաճեան
Ծնվել է1915 թ.
Ծննդավայրգյուղ Էզմե
Մահացել է1985 նոյեմբերի 25
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկա Մեքսիկա
Քաղաքացիություն Թուրքիա և  Ֆրանսիա
ԱզգությունՀայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1933)
Մասնագիտությունգրող, նկարիչ, երաժշտական քննադատ և գյուտարար

Մկրտիչ Շահենի Հաճյան (1915, գյուղ Էզմե (Կ.Պոլսի մերձակա Կեյվե գավառակում), 25. 11. 1985, Մեխիկո), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։ Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-57-ին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959-ին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (Հաճյանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) պիեսները։ Խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973) և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանել է Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։ Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։