«Գրիգոր Զոհրապ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 31. Տող 31.
Սակայն շուտով Զոհրապին եւս ձերբակալեցին: Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին:
Սակայն շուտով Զոհրապին եւս ձերբակալեցին: Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին:
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց հայ ժողովրդի մեծ զավակներից մեկը՝ Գրիգոր Զոհրապը:
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց հայ ժողովրդի մեծ զավակներից մեկը՝ Գրիգոր Զոհրապը:


Աղբյուր Hayeren.Hayastan.Com

22:55, 24 Սեպտեմբերի 2006-ի տարբերակ

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր,բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը , Մալաթիայից էր: Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում: 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին: Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ եւ երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ: Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ: 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսական կառավարության հովանովորությամբ եւ Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ: Ուսանում է երկրաչափական գործը: Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով: 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրեւ գրագիր եւ միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը:Սակայն շուտով վարժարանը , որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա եւ 3 հույն ուսանող , փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով: 1881-ին բացվում է “Հուգուգի” վարժարանը: Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է “Հուգուգ”, որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով: 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում եւ ստանում փաստաբան - իրավաբանի վկայական: Զոհրապը գրական ասպարեզ է մտնում , երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին եւ դառնում նրա հրատարակած “ Լրագիր ” օրաթերթի աշխատակիցը: Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսեւորեց իրեն իբրեւ ազգի ճակատագրով մտահոգ անհատ: 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից եւ արդյունավետ գործիչներից մեկը: 1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության “Երկրագունտ” հանդեսը, Հ. Պարոնյանի խմբագրությամբ : 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` “ Անհետացած սերունդ մը ” վերնագրով: 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով: 1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ: 1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լեւոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը եւ 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն: 1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում , 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով: 1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է “Մասիս” ազգային, գրական, քաղաքական հանդեսը: Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր: 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել: Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին եւ 1890-ականների սկզբներին: “Արեւելք” օրաթերում, ապա “Մասիս”-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը: Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.:Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` “Նարդիկ”, նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրեւ գրող եւ հրապարակախոս: Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երեւում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող եւ հասարակական գործիչ: 1894-95 թվականները զարհուրելի էին արեւմտահայերի համար: Սկիզբ առան ու մինչեւ 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները: Հայ առաջադեմ մտավորականնեի մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից եւ հաստատվել Եվրոպայում , Եգիպտոսում: Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից: Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարեւոր դատավարություններով: Պոլսում Զոհրապը որպես իրավաբան - փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առեւտրական առաջին դատարանում: Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը: Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում եւ ուներ Եվրոպա ազատորեն երթեւեկելու իրավունք: 1898-ին օրաթերթի վերածված “Մասիսը” լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ:Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ: Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել: Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր: 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը: Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով: Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր: Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ եւ հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում: Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով եւ լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս: 1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար: Իր մասին նա ասում էր. “Ես Սահմանադրության փաստաբանն եմ”: Զոհրապը հարգված եւ երեւելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, եւ՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում: Զոհրապը նաեւ երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը եւ այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը: Հունվարին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արեւմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր: Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր: Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը , եւ համաձայնագրիրը մնաց թղթի վրա:Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար: Մեկ գիշերվա ընթացքում , ապրիլի 24-ին, ձերբակալվեց եւ աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը: Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին: Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում ՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային: Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ: Սակայն շուտով Զոհրապին եւս ձերբակալեցին: Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին: 1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց հայ ժողովրդի մեծ զավակներից մեկը՝ Գրիգոր Զոհրապը:


Աղբյուր Hayeren.Hayastan.Com