«Հադրութի բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ (2), ը: → ը։ (2), մ: → մ։, ն: → ն։, վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 14. Տող 14.
{{ՀՀՀ}}
{{ՀՀՀ}}


[[Կատեգորիա:Հայերենի բարբառներ]]
[[Կատեգորիա:Ս ճյուղի բարբառներ]]
[[Կատեգորիա:Ս ճյուղի բարբառներ]]
[[Կատեգորիա:Հադրութի շրջան]]
[[Կատեգորիա:Հադրութի շրջան]]

19:44, 8 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Հադրութի բարբառ, հայերենի ս ճյուղի բարբառներից մեկը։

Խոսվում է ԼՂՀ Հադրութի շրջանում։ Կատարում է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժ (բ→պ[1]

Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագր. դասակարգման արևելյան խմբակցության Ղարաբաղ-Շամախիի կամ ծայր հյուսիս-արևելյան միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի ենթաբարբառն է։ Խոսվում է ԼՂՀ Հադրութի շրջանում։ Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու, ի, ը, է: Գրաբարի ձայնեղ բաղաձայնները վերածվել են խուլերի, առկա են գյ, կյ, քյ քմայինները։ Շեշտակիր ո և ու սովորաբար դարձել են ա, անշեշտ դիրքում‘ ու: Բառասկզբի ո շեշտի տակ դարձել է վըէ (ոսկի > վըէսկէ): Ի հիմնականում դարձել է է, ըէ։ Հոգնակիակերտ մասնիկներն են էր, նէ, քյ, օր: Գոյականների մեծ մասը ենթարկվում է ու (որոշյալում‘ էն), ինչպես նաև ա, ան, օ, ց հոլովումներին։ Էական բայի ձևերն են ըմ, ըս, ա, ըքյ, ըք, ըն, ի, իր, ար, իքյ, իք, ին: Հարկադրականի մասնիկն է բիդի: Պարզ ձևերի ժխտականը կազմվում է վէչ մասնիկով։ Լայն կիրառություն ունեն երկրորդական բաղադրյալ ժամանակները։

Գրականություն

  • Պողոսյան Ա. Մ., Հադրութի բարբառը, Երևան, 1965:
  • Դավթյան Կ., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Երևան, 1966:

Ծանոթագրություններ

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 163.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։