«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 193 բայտ ,  12 տարի առաջ
Քաղվածք
չ (wikified)
(Քաղվածք)
 
==Ֆովիզմը երաժշտության մեջ==
Երաժշտության և կերպարվեստի համատեղելիության հարցը որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան [[Վասիլի Կանդինսկի|Վ. Կանդինսկի]]ն` աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նրա կարծիքով` գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա: ''«Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր»:''<ref>Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001. </ref>
{{Կաղապար:Քաղվածք|Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր: |[[Վասիլի Կանդինսկի]]<ref>Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001. </ref>}}
 
Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր: Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ [[Ադոլֆ Հյոլցել]]ը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ. ''«Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով»:''
{{Կաղապար:Քաղվածք|Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով: |[[Ադոլֆ Հյոլցել]], «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]», [[1905]]}}
 
Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի հետևանքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ: Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, այս առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում: Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում: Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և [[ֆուտուրիզմ]]ը:

Նավարկման ցանկ