«Անապատ (աշխարագրություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (5), |right → |աջից (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 9. Տող 9.


== Կլիմա ==
== Կլիմա ==
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2:
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,


Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը` +58,1°C ([[Սահարա]])։ Ավազը տաքանում է մինչև +80°C: Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն` -50°C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը` 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում` 50 մմ.: Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։
Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը` +58,1°C ([[Սահարա]])։ Ավազը տաքանում է մինչև +80° Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն` -50°C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը` 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում` 50 մմ.։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։
[[Պատկեր:Karakum Desert.jpg|մինի|աջից|[[Կարակում]]]]
[[Պատկեր:Karakum Desert.jpg|մինի|աջից|[[Կարակում]]]]
== Հողեր ==
== Հողեր ==
Տող 20. Տող 20.
== Բուսական աշխարհ ==
== Բուսական աշխարհ ==
[[Պատկեր:Atacama.png|մինի|աջից|[[Ատակամա անապատ|Ատակամա]] անապատը տիեզերքից]]
[[Պատկեր:Atacama.png|մինի|աջից|[[Ատակամա անապատ|Ատակամա]] անապատը տիեզերքից]]
Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային։ [[Ուղտափուշ]]ի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը` 10 - 15 մ.: Բույսերից շատերը զուրկ են տերևներից։
Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային։ [[Ուղտափուշ]]ի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը` 10 - 15 մ.։ Բույսերից շատերը զուրկ են տերևներից։


Անապատներում տարածված է [[սաքսաուլ]]ը, ուղտափուշը, օշան, [[օշինդր]]ը, անապատային ակացիան, [[կակտուսներ]]ը, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։
Անապատներում տարածված է [[սաքսաուլ]]ը, ուղտափուշը, օշան, [[օշինդր]]ը, անապատային ակացիան, [[կակտուսներ]]ը, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։


Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն ([[բարդի]], [[ուռենի]], [[բոշխ]], կաղամախի, եղեգ և այլն)։ Այս շրջաններին անվանում են [[թուգայ]]ներ:
Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն ([[բարդի]], [[ուռենի]], [[բոշխ]], կաղամախի, եղեգ և այլն)։ Այս շրջաններին անվանում են [[թուգայ]]ներ։


== Կենդանական աշխարհ ==
== Կենդանական աշխարհ ==
Տող 30. Տող 30.
Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ [[Ուղտ]]ը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ [[սողուններ]] բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը` [[Կուլա]]ն ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։
Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ [[Ուղտ]]ը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ [[սողուններ]] բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը` [[Կուլա]]ն ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։


Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), [[սարդեր]]ը, [[կարիճ]]ները: Երբեմն հանդիպում են [[այծքաղներ]], [[ջայլամ]], [[բորենի]], անապատային աղվես, [[առյուծ]] (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում` [[վագր]]եր, [[վարազ]]ներ, [[եղեգնակատու]]ներ:
Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), [[սարդեր]]ը, [[կարիճ]]ները։ Երբեմն հանդիպում են [[այծքաղներ]], [[ջայլամ]], [[բորենի]], անապատային աղվես, [[առյուծ]] (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում` [[վագր]]եր, [[վարազ]]ներ, [[եղեգնակատու]]ներ։


== Յուրացում ==
== Յուրացում ==
Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են [[օազիս]]ներ: Այստեղ մշակում են [[Բամբակենի|բամբակ]], [[բրինձ]], խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։
Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են [[օազիս]]ներ։ Այստեղ մշակում են [[Բամբակենի|բամբակ]], [[բրինձ]], խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։


== Խոշոր անապատներ ==
== Խոշոր անապատներ ==

16:48, 7 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ
Անապատների տարածման շրջանները

Անապատ- ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։

Տարածման շրջաններ

Սահարա անապատը տիեզերքից

Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում։ Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում (Անտարկտիդայում տիրապետում է Սառցային (անտարկտիկական սառցային անապատներ) զոնան)։

Կլիմա

Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։

Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը` +58,1°C (Սահարա)։ Ավազը տաքանում է մինչև +80°C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն` -50°C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը` 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում` 50 մմ.։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։

Կարակում

Հողեր

Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են։ Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները։ Շատ են աղուտներն ու աղատաշտակները։

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր)։

Բուսական աշխարհ

Ատակամա անապատը տիեզերքից

Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային։ Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը` 10 - 15 մ.։ Բույսերից շատերը զուրկ են տերևներից։

Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։

Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն)։ Այս շրջաններին անվանում են թուգայներ։

Կենդանական աշխարհ

Լիբիական օազիս

Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։

Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները։ Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում` վագրեր, վարազներ, եղեգնակատուներ։

Յուրացում

Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ։ Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։

Խոշոր անապատներ

Անվանում Տարածք, հազ. կմ² Առավելագույն բարձրություն, մ. Առավելագույն ջերմաստիճան, °С Նվազագույն ջերմաստիճան, °С Տեղումների տարեկան միջին քանակը, մմ.
Միջին Ասիա և Ղազախստան
Կարակում 350 100  - 500 + 50 −35 70  - 100
Ուստյուրտ և Մանգիստաու 200 200  - 300 + 42 −40 80  - 150
Կզլկում 300 50  - 300 + 45 −32 70  - 180
Մերձարալական Կարակում 35 400 + 42 −42 130  - 200
Բետպակ-Դալա 75 300  - 350 + 43 −38 100  - 150
Մույունկում 40 100  - 660 + 40 −45 170  - 300
Կենտրոնական Ասիա
Տակլա Մական 271 800 - 1500 + 37 −27 50  - 75
Ալաշան 170 800  - 1200 + 40 −22 70  - 150
Բեյշան 175 900  - 2000 + 38 −24 40  - 80
Օրտոս 95 1100  - 1500 + 42 −21 150 - 300
Ցայդամ 80 2600  - 3100 + 30 −20 50  - 250
Գոբի 1050 900  - 1200 + 45 −40 50  - 200
Իրանական բարձրավանդակ
Դաշտե-Կևիր 55 600  - 800 + 45 −10 60  - 100
Դաշտե-Լուտ 80 200  - 800 + 44 −15 50  - 100
Ռեգիստան 40 500  - 1500 + 42 −19 50  - 100
Արաբական թերակղզի և Մերձավոր Արևելք
Ռուբ-էլ-Խալի 60 100  - 500 + 47 −5 25  - 100
Մեծ Նեֆուդ 80 600  - 1000 + 54 −6 50  - 100
Դեխնա 54 450 + 45 −7 500  - 100
Սիրիական անապատ 101 500  - 800 + 47 −11 100  - 150
Հյուսիսային Աֆրիկա
Սահարա 7000 200  - 500 + 59 −5 25  - 200
Լիբիական անապատ 1934 100  - 500 + 58 −4 25  - 100
Նուբիական անապատ 1240 350  - 1000 +53 −2 25
Հարավային Աֆրիկա
Նամիբ 150 200  - 1000 + 40 −4 2  - 75
Կալահարի 600 900 + 42 −9 100  - 500
Կարու 120 450  - 750 + 44 −11 100  - 300
Հինդուստան թերակղզի
Թար 300 350  - 450 + 48 −1 150  - 500
Թխալ 26 100  - 200 + 49 −2 50  - 200
Հյուսիսային Ամերիկա
Մեծ Ավազան 1036 100  - 1200 + 41 −14 100  - 300
Մոհավե 30 600  - 1000 + 56,7 −6 45  - 100
Սոնորա 355 900  - 1000 + 44 −4 50  - 250
Չիուաուա 100 900  - 1800 + 42 −6 75  - 300
Հարավային Ամերիկա
Ատակամա 90 300  - 2500 + 30 −15 10  - 50
Պատագոնիա 400 600  - 800 + 40 −21 150  - 200
Ավստրալիա
Մեծ Ավազային անապատ 360 400 - 500 + 44 + 2 125  - 250
Գիբսոնի անապատ 240 300  - 500 + 47 0 200  - 250
Մեծ Վիկտորիա անապատ 350 200  - 700 + 50 −3 125  - 250
Սիմպսոնի անապատ 300 0  - 200 + 48 −6 100  - 150




Կաղապար:Link FA Կաղապար:Link FA