«Գուսան (Կոմիտասի երգչախումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 7. Տող 7.


[[Կատեգորիա:Երաժշտություն]]
[[Կատեգորիա:Երաժշտություն]]
[[ru: Гусан]]
[[ru:Гусаны]]
[[en:Gusan]]
[[en:Gusans]]

05:10, 21 փետրվարի 2009-ի տարբերակ

Պատկեր:Գուսան.jpg
Կոմիտաս վարդապետի ղեկավարած «Գուսան» երկսեռ երգչախումբը (1910 թ.)
Այս հոդվածը Կոմիտասի երգչախմբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գուսան։


Գուսան - Կոմիտասի երկսեռ ներգչախումբն է: Գործել է 1910 - 1915 թվականներին (1914 - 1915 թ.թ. կոչվել է «Հայ գուսան») Կոստանդնուպոլսում: Համերգները տեղի են ունեգել Բերայի «Պտի-Շան» թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»-ի և այլ սրահներում: Անձնակազմը՝ սկզբում 300, 1912 թվականից 200 հոգի էր: «Գուսան»-ը ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմաձայն կոնտրաստային կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով նաև որպես կրկնակ խումբ: Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդաձակ շարերը, «Պատարագ»-ը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաևվրոպական հեղինակների որոշ գործեր (մասնավորապես Վերդիի և Վագների օպերաներից հատվածներ): Համերգները հաճախ ուղեկցվել են Կոմիտասի բանավոր կամ տպագիր բացատրականներով: «Գուսան»-ի ելույթները եղել են Կոստանդնուպոլսի ընդհանուր երաժշտական հայ ազգային կյանքի կարևոր երևույթ (1913 թվականիհոկտեմբերի 25-ի ելույթը դարձել է հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400 ամյակների տոնակատարության կարևոր օղակներից մեկը): «Գուսան»-ում մասնագիտական պատրաստություն են ձեռք բերել «Կոմիտասյան հինգ սաները» (Բ. Կանաչյանը, Վ. Սարգսյանը, Մ. Թումաճյանը, Վ. Սրվանձտյանը, Հ. Սեմերճյանը):