«Երգող կեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14. Տող 14.
== Կենսակերպը ==
== Կենսակերպը ==
[[ՀՀ]]-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև [[կաղնի|կաղնու]] և [[բոխի|բոխու]] [[անտառ]]ներում։ Սնվում է հիմնականում [[միջատ]]ներով, ձմռանը` նաև [[հատապտուղ]]ներով։

=== Երգելը ===
Երգում է շատ գեղեցիկ, անշտապ, զրնգուն եւ տեւական: Արձակում է սուլոցներ: Երբեմն նմանակում է այլ թռչունների որոշ ձայներ: Սովորաբար երգում են ծառերի կատարներին նստած, համարյա ամբողջ ցերեկը, սակայն առավել ակտիվ են առավոտյան եւ երեկոյան: Երգում են մինչեւ բնակալման ավարտը: Հունիսի սկզբում երգում են սովորականից մի քիչ պակաս չափով, սակայն, հետո նախկին ակտիվությունը վերականգնվում է: Երգելը դադարեցնում են հուլիսի սկզբում:

== Բազմացումը ==
== Բազմացումը ==

16:59, 24 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Երգող կեռնեխ
* Բնադրումը` դեղին;
* Ձմեռումը` կապույտ;
* Կլոր տարին` կանաչ
Բույնը ձվերով
Ձագերին կերակրելիս:

Երգող կեռնեխ (լատին․՝ Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը

Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է` շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը` 57-77 գ, թևի երկարությունը` 109-120 մմ։

Կենսակերպը

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։ Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը` նաև հատապտուղներով։

Երգելը

Երգում է շատ գեղեցիկ, անշտապ, զրնգուն եւ տեւական: Արձակում է սուլոցներ: Երբեմն նմանակում է այլ թռչունների որոշ ձայներ: Սովորաբար երգում են ծառերի կատարներին նստած, համարյա ամբողջ ցերեկը, սակայն առավել ակտիվ են առավոտյան եւ երեկոյան: Երգում են մինչեւ բնակալման ավարտը: Հունիսի սկզբում երգում են սովորականից մի քիչ պակաս չափով, սակայն, հետո նախկին ակտիվությունը վերականգնվում է: Երգելը դադարեցնում են հուլիսի սկզբում:

Բազմացումը

Բույնը սարքում է չոր խոտերից` ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձվեր, հաճախ տալիս է երկու սերունդ։

Տարածվածությունը

Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում։[1]

Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 42.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA