«Յուրի Ֆելտեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:1801 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 24. Տող 24.
[[Կատեգորիա:Ռուս ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:Ռուս ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:1730 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1730 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1801 մահեր]]

11:27, 24 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Ստեփան Շչոիկինի դիմանկար, մտվ. 1797 թ.

Յուրի Մատվեևիչ Ֆելտեն (ռուս.՝ Ю́рий Матве́евичФе́льтен; գերմ.՝ Georg Friedrich Veldten; 1730, Սանկտ Պետերբուրգ - 1801, Սանկտ Պետերբուրգ), ռուս ճարտարապետ։

1754 թվականից Աշխատել է Բարդուղեմիոս Ռաստրելլիի մոտ (1760-ից նրա գլխավոր օգնականներից նաև Ձմեռային պալատը կառուցելիս)։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1772-ից, 1789-94 թթ.` դիրեկտոր)։ Փարիզի ճարտարապետության թագավորական ակադեմիայի թղթակից անդամ (1783-ից)։ Կառույցներից են՝ նախկին Ալեքսանդրյան ինստիտուտը (1765-75), Եկատերինայի (1768-1771) և Աննայի (1775-1779) եկեղեցիները, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին, Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցին, Հին էրմիտաժը (1771-1787), Պետերգոֆի Մեծ պալատի ինտերիերների (1770-ական թթ․, այդ թվում՝ Գահադահլիճը) վերափոխումը և այլն։

Նախագծել է Նևայի առափնյակները (1760-ական թթ․) և Ամառային այգու վանդակորմը (ճարտարապետ Պյոտր Եգորովի հետ, 1771—84, երկուսն էլ՝ Պետերբուրգում)։

Գրականություն

  • М. Ф. Коршунова / Юрий Фельтен. — Л.: Лениздат, 1988. — 142 с. — ISBN 5-289-00117-4
  • Архитектор Юрий Фельтен. Каталог выставки. — Л.: Искусство, 1982. — 74 с.
  • В. М. Глинка, Ю. М. Денисов, М. В. Иогансен и др.; Под общ. ред. Б. Б. Пиотровского / Эрмитаж. История строительства и архитектура зданий. — Л.: Стройиздат, Ленинградское отделение, 1989. — 560 с.

Արտաքին հղումներ



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։