«Յուրի Ֆելտեն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ռուս ճարտարապետներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:1730 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 23. | Տող 23. | ||
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Ռուս ճարտարապետներ]] |
[[Կատեգորիա:Ռուս ճարտարապետներ]] |
||
[[Կատեգորիա:1730 ծնունդներ]] |
11:27, 24 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Յուրի Մատվեևիչ Ֆելտեն (ռուս.՝ Ю́рий Матве́евичФе́льтен; (գերմ.՝ Georg Friedrich Veldten; 1730, Սանկտ Պետերբուրգ - 1801, Սանկտ Պետերբուրգ), ռուս ճարտարապետ։
1754 թվականից Աշխատել է Բարդուղեմիոս Ռաստրելլիի մոտ (1760-ից նրա գլխավոր օգնականներից նաև Ձմեռային պալատը կառուցելիս)։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1772-ից, 1789-94 թթ.` դիրեկտոր)։ Փարիզի ճարտարապետության թագավորական ակադեմիայի թղթակից անդամ (1783-ից)։ Կառույցներից են՝ նախկին Ալեքսանդրյան ինստիտուտը (1765-75), Եկատերինայի (1768-1771) և Աննայի (1775-1779) եկեղեցիները, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին, Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցին, Հին էրմիտաժը (1771-1787), Պետերգոֆի Մեծ պալատի ինտերիերների (1770-ական թթ․, այդ թվում՝ Գահադահլիճը) վերափոխումը և այլն։
Նախագծել է Նևայի առափնյակները (1760-ական թթ․) և Ամառային այգու վանդակորմը (ճարտարապետ Պյոտր Եգորովի հետ, 1771—84, երկուսն էլ՝ Պետերբուրգում)։
Գրականություն
- М. Ф. Коршунова / Юрий Фельтен. — Л.: Лениздат, 1988. — 142 с. — ISBN 5-289-00117-4
- Архитектор Юрий Фельтен. Каталог выставки. — Л.: Искусство, 1982. — 74 с.
- В. М. Глинка, Ю. М. Денисов, М. В. Иогансен и др.; Под общ. ред. Б. Б. Пиотровского / Эрмитаж. История строительства и архитектура зданий. — Л.: Стройиздат, Ленинградское отделение, 1989. — 560 с.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |