«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → , է: → է։, ը: → ը։ (6), լ: → լ։, ծ: → ծ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (8), ջ: → ջ։, վ: → վ։ (2), տ: → տ։, ց: → ց։ (2), ու: → ու։ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Friedrich hoelderlin.jpg|thumb|200px|Ֆրիդրիխ Հյոլդեռլին]]
[[Պատկեր:Friedrich hoelderlin.jpg|մինի|200px|Ֆրիդրիխ Հյոլդեռլին]]
'''Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին''' ([[գերմաներեն]]` ''Johann Christian Friedrich Hölderlin'',[[1770]], [[մարտի 20]] - [[1843]], [[հունիսի 7]]), գերմանացի նշանավոր բանաստեղծ։
'''Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին''' ([[գերմաներեն]]` ''Johann Christian Friedrich Hölderlin'',[[1770]], [[մարտի 20]] - [[1843]], [[հունիսի 7]]), գերմանացի նշանավոր բանաստեղծ։



13:10, 16 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Ֆրիդրիխ Հյոլդեռլին

Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմաներեն` Johann Christian Friedrich Hölderlin,1770, մարտի 20 - 1843, հունիսի 7), գերմանացի նշանավոր բանաստեղծ։

Կյանքի ժամանակագրություն

  • 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը: Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
  • 1776 - Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում` նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
  • 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
  • 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին` եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը։
  • 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է Հռենոսը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է։ Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
  • 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին։ Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
  • 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
  • 1791 - Ապրիլին ընկերների` Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին։