«Փոքրիկը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (16) oգտվելով ԱՎԲ
չ →‎Սյուժեն: clean up, replaced: |thumb → |մինի (2), |right → |աջից, |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
Տող 34. Տող 34.
Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ, հայտնաբերելով երեխային ետևի նստարանում, նրանք երեխային թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում։
Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ, հայտնաբերելով երեխային ետևի նստարանում, նրանք երեխային թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում։

[[Պատկեր:Chaplin The Kid.jpg|150px|thumb|left|թափառաշրջիկը և փոքրիկը]]
[[Պատկեր:Chaplin The Kid.jpg|150px|մինի|ձախից|թափառաշրջիկը և փոքրիկը]]

Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանց թողնելով մեկ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում։ Վերջիվերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքիկ տանը։

Տող 43. Տող 43.

Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին, խոստանալով գտնողին խոշոր դրամական պարգև։ Թերթում կարդալով հայտարարությունը պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը։ Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ։ Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում հրեշտակների աշխարհում։ Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ` մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով։

[[Պատկեր:Փոքրիկը.jpeg|200px|thumb|right|կադր ֆիլմից,<br />
[[Պատկեր:Փոքրիկը.jpeg|200px|մինի|աջից|կադր ֆիլմից,<br />
երազների աշխարհում]]
երազների աշխարհում]]

09:04, 16 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Փոքրիկը
անգլ.՝ The Kid
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրընտանեկան տրագիկոմեդիա
Թվական1921
Լեզուանգլերեն, համր
ՌեժիսորՉառլի Չապլին
ՊրոդյուսերՉառլի Չապլին
Սցենարի հեղինակՉառլի Չապլին
Դերակատարներ

Չառլի Չապլին
Էդնա Պերվիանս

Ջեկի Կուգան
ՕպերատորՌոլանդ Թոտերո
ԵրաժշտությունՉառլի Չապլին (1971)
ՄոնտաժՉառլի Չապլին
Նկարահանման վայրԼոս Անջելես
Կինոընկերություն

First National

Warner Home Video
Տևողություն68 րոպե
Բյուջե250 000 դոլլար
Շահույթ2.5 միլիոն դոլլար
IMDbID 0012349
 The Kid (1921 film) Վիքիպահեստում

Փոքրիկը (անգլ.՝ The Kid), ամերիկյան համր ֆիլմ նկարահանված 1921 թվականին, Չառլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը։

Սյուժեն

Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ միայնակ աղքատ մայրը (Էդնա Պերվիանս) թողնում է նորածին երեխային հարուստ ընտանիքի մեքենայի մեջ հույս ունենալով, որ երեխան կմեծանա բարեկեցիկ ընտանիքում։ Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ, հայտնաբերելով երեխային ետևի նստարանում, նրանք երեխային թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում։

թափառաշրջիկը և փոքրիկը

Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանց թողնելով մեկ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում։ Վերջիվերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքիկ տանը։ Անցնում է 4 տարի։ Փոքրիկը (Ջեկի Կուգան) մեծանում է և օգնում նրան միասին գումար վաստակելու։ Երեխան ապակիներ է կոտրում, իսկ իբր պատահաբար այդտեղ հայտնված թափառաշրջիկը վերանորոգում է դրանք։ Այդպես շարունկավում է մինչև նրանց արարքը հասկանալով մի ոստիկան ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն նրանք խույս են տալիս ոստիկանից։ Անընդհատ ոստիկաններից խուսափելը, բակի խուլիգանների հետ վեճերը, կիսաքաղց օրերը փոքրիկի և իր համար արդեն հայր դարձած թափառաշրջիկի համար դառնում են սովորական առօրյա

Մի անգամ երեխան հիվանդանում է, հրավիրված բժիշկը իմանում է, որ երեխան որբ է և հայտնում է այդ մասին քաղաքի վերադաս մարմիններին, և մի բարձաստիճան պաշտոնյա ոստիկանի ուղեկցությամբ բռնի ուժով է խլում են երեխային հայրացուից։ Այնուամենայնիվ թափառաշրջիկին հաջողվում է ետ վերադարձնել երեխային, և նրանք երկուսով գիշերում են մի պանդոկում։

Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին, խոստանալով գտնողին խոշոր դրամական պարգև։ Թերթում կարդալով հայտարարությունը պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը։ Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ։ Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում հրեշտակների աշխարհում։ Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ` մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով։

Պատկեր:Փոքրիկը.jpeg
կադր ֆիլմից,
երազների աշխարհում

Դերասաններ

  • Չառլի Չապլին - թափառաշրջիկ
  • Էդնա Պերվիանս - փոքրիկի մայր
  • Ջեկի Կուգան (կրտսեր)- փոքրիկ
  • Թոմ Ուիլսոն - ոստիկան
  • Ջեկի Կուգան (ավագ) - գրպանահատ, հյուր, սատանա
  • Հենրի Բերգման - գիշերային պանդոկի տեր
  • Ալբերտ Օսթին - գող
  • Չառլզ Ռեյսներ - մեծ եղբայր
  • Էդիտ Ուիլսոն - սայլակով երեխայի մայր

Հետաքրքիր փաստեր

  • Փոքրիկի դերակատար Ջեկի Կուգանը դերասան Ջեկի Կուգանի որդին էր, և «First National» ստուդիան համապատասխան պայմանագիր էր կնքել Ջեկի Կուգան ավագի հետ, հնարավորություն տալով դրանով Չապլինին նկարահանել երեխային.
  • Չառլի Չապլինը չափազանց պահանջկոտ էր իր ֆիլմերի հանդեպ, մասնավորապես «Փոքրիկը» ֆիլմի նկարահանված նյութերի միայն 2 % մասն է տեղ գտել հիմնական ֆիլմում, ինչը տվյալ ժամանակի կինեմատոգրաֆիայի համար անբնական երևույթ էր
  • Ֆիլմի նկարահումները ավարտվել են 1920 թվականին, այն ժամանակ երբ Չապլինը բաժանվեց իր առաջին կնոջից` Միլդրեդ Հարրիսից, ով ուզում էր դատարանի միջոցով իրեն վերցնել նկարահված նյութերը, և Չապլինը ստիպված կինոստուդիայից տեղափոխել էր ժապավենները այլ քաղաք` ֆիլմի մոնտաժը վերջացնելու համար.
  • «First National» կինոընկերությունը ցանկանում էր «Փոքրիկը» այսպես ասած «դիտարկել» որպես կարճամետրաժ ֆիլմ և վճարել Չապլինին նրա պահանջած գումարից 3 անգամ պակաս գումար` 500 000 դոլլար 1.5 միլիոն դոլլարի փոխարեն։ Սակայն Չապլինը չի համաձայնվում և ստուդիային է հանձնում ֆիլմը միայն իր պահանջած գումարը ստանալուց հետո.
  • «Փոքրիկը» 1921 թվականի 2-րդ շահութաբեր ֆիլմն է.
  • 1971 թվականին Չապլինը վարձույթ թողարկեց ֆիլմի թարմացված տարբերակը հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ, որը նա գրել է էր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի մոտիվներով.