«Ցունամի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Վերջին տարիների ավերիչ ցունամիները: clean up, replaced: դ: → դ։, մ: → մ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (3), |right → |աջից (4), |frame → |շրջափակել oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:2004-tsunami.jpg|thumb|300px|right|[[Թայլանդ]]ի [[ափ]]երին հարվածող ցունամի, <br />
[[Պատկեր:2004-tsunami.jpg|մինի|300px|աջից|[[Թայլանդ]]ի [[ափ]]երին հարվածող ցունամի, <br />
2004թ. դեկտեմբերի 26։]]
2004թ. դեկտեմբերի 26։]]


Տող 6. Տող 6.
Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ [[երկրաշարժ]]երի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև [[հրաբուխ]]ների ժայթքումից, գետնի [[սողանք]]ից և ստորջրյա պայթյուններից։
Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ [[երկրաշարժ]]երի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև [[հրաբուխ]]ների ժայթքումից, գետնի [[սողանք]]ից և ստորջրյա պայթյուններից։


[[Պատկեր:Propagation du tsunami en profondeur variable.gif|thumb|300px|right|Ցունամիի [[ալիք]]ների բարձրությունն իրենց ճանապարհին [[ցամաք]]ի հանդիպելիս կտրուկ աճում է։]]
[[Պատկեր:Propagation du tsunami en profondeur variable.gif|մինի|300px|աջից|Ցունամիի [[ալիք]]ների բարձրությունն իրենց ճանապարհին [[ցամաք]]ի հանդիպելիս կտրուկ աճում է։]]


[[Պատկեր:Samoa tsunami animation 20090929 samoa a.ogv|thumb|300px|right|2009 թվականի Սեպտեմբերի [[Սամոա]]յի ցունամին]]
[[Պատկեր:Samoa tsunami animation 20090929 samoa a.ogv|մինի|300px|աջից|2009 թվականի Սեպտեմբերի [[Սամոա]]յի ցունամին]]


[[Պատկեր:2004 Indonesia Tsunami Complete.gif|frame|right|Ցունամիի տարածումը [[Հնդկական օվկիանոս]]ով]]
[[Պատկեր:2004 Indonesia Tsunami Complete.gif|շրջափակել|աջից|Ցունամիի տարածումը [[Հնդկական օվկիանոս]]ով]]


Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են [[մայրցամաք]]ի կամ [[կղզի|կղզու]], ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ [[ծովախորշ]] մտնելիս հասնում են 20 մ բարձրության։
Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են [[մայրցամաք]]ի կամ [[կղզի|կղզու]], ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ [[ծովախորշ]] մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

08:12, 16 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Թայլանդի ափերին հարվածող ցունամի,
2004թ. դեկտեմբերի 26։

Ցունամի՝ (Ճապոներեն`津波 նշանակում է` ծովախորշի ալիք) հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։
2009 թվականի Սեպտեմբերի Սամոայի ցունամին
Ցունամիի տարածումը Հնդկական օվկիանոսով

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ` մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Վերջին տարիների ավերիչ ցունամիները

  • 2004թ. դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում

Հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերով այս մեկն առաջացել է գիշերվա ժամը 00:58-ին[1] տեղի ունեցած 9.3 մագնիտուդով հզոր երկրաշարժից, որի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. Ինդոնեզիայում` 180 հազար մարդ, Շրի-Լանկայում` 31÷39 հազար մարդ, Հնդկաստանում` 12 հազար մարդ, Թայլանդում` ավելի քան 5 հազար մարդ։ Ցունամիի ալիքները հասան մինչև Աֆրիկա` զոհեր եղան Սոմալիում և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ:
Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա[2] ցունամի:

Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա: Երկրաշարժն ու նրան հետևած ցունամին դարձան Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ: Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած:
Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198÷309 մլրդ:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար:

Ծանոթագրություններ

  1. UTC-ով
  2. «Նվերների օրը» կաթոլիկ և մի շարք այլ եկեղեցիների Սուրբ Ծնունդին հաջորդող օրն է:

Աղբյուր

  • Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն


Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA