«Տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:GDP PPP Per Capita IMF 2008.svg| |
[[Պատկեր:GDP PPP Per Capita IMF 2008.svg|մինի|աջից|[[Համաշխարհային տնտեսություն]]: [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]] 1 շնչի հաշվով]] |
||
'''Տնտեսություն''' ({{lang-grc|οἶκος}} – ''տուն'' և {{lang-grc2|νόμος}} – ''օրենք'', տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսական գործունեություն (արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում)։ |
'''Տնտեսություն''' ({{lang-grc|οἶκος}} – ''տուն'' և {{lang-grc2|νόμος}} – ''օրենք'', տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսական գործունեություն (արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում)։ |
||
«Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է. |
«Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է. |
07:45, 16 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Տնտեսություն (հին հունարեն՝ οἶκος – տուն և νόμος – օրենք, տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսական գործունեություն (արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում)։ «Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է.
- «Տնտեսություն» գիտությունը
- համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան)
- երկրում տնտեսական գործունեության ամբողջությունը
- որևիցե հասարակության տնտեսությունը (մարզի, երկրի, խմբի, երկրների, աշխարհի)
- տան վարման օրենքները, կանոնները
- նյութական և ոչ նյութական արտադրության տեսակների ամբողջությունը
- արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազիս ձեվավորող տնտեսական հարաբերությունների ամբողջությունը, որի վրա տեղակայվում են գաղափարական և քաղաքական կառույցները։
Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»։ Տնտեսագիտության գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը դա նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսավարման համակարգ է։ Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը իրենից ներկայացնում է բարդ և ընդգրկուն օրգանիզմ, որը ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։ Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։ Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.
- շուկայական համակարգ
- վարչահրամայական համակարգ (վհհ)
- խառը
Հետազոտողները նկատի ունեն տնտեսությունը, երբ առանձնացնում են արտադրության միկրո-, մակրոտնտեսական մակարդակներ և ինտերէկոնոմիկան։ Միկրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես առանձնացված արտադրություն կամ ձեռնարկություն։ Մակրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես ազգային տնտեսություն կամ պետության տնտեսություն։ Ինտերէկոնոմիկան բնութագրում է համաշխարհային տնտեսության առաջացման և զարգացման օրինաչափութունը։
Էկոնոմիկան փիլիսոփայության տեսանկյունից
Փիլիսոփայության մեջ էկոնոմիկան դիտարկվում է որպես հասարակական հարաբերությունների համակարգ՝ դիտարկված արժեքի հասկացության տեսանկյունից։ Մարքսիզմում մարդու գործունեությունը նյութական բարիքների արտադրության և վերարտադրության, մարդու հիմնական նյութական պահանջմունքների բավարարումն է (սնվելը, կացարանը և այլն)։ Արիստոտելը հակադրում էր էկոնոմիկան քրեմատիստիկային (գործունեություն ուղղված օգուտի ստացմանը)։ Էկոնոմիկան նյութական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ հասարակական հարաբերությունների ոլորտ է։
Աշխարհի խոշորագույն տնտեսությունները ՀՆԱ-ով
Աշխարհի խոշորագույն տնտեսությունները 2008 թվականին ՀՆԱ-ի ծավալով (միլիոն ԱՄՆ դոլարներով) համաձայն International Monetary Fund-ի՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից կազմված ցուցակի.
Տեղը | Երկիր | ՀՆԱ (մլն $) |
---|---|---|
Ամբողջ աշխարհ | 60 917 477[1] | |
Եվրամիություն | 18 387 785[1] | |
1 | ԱՄՆ | 14 441 425 |
2 | Ճապոնիա | 4 910 692 |
3 | Չինաստան | 4 327 448 |
4 | Գերմանիա | 3 673 105 |
5 | Ֆրանսիա | 2 866 951 |
6 | Միացյալ Թագավորություն | 2 680 000 |
7 | Իտալիա | 2 313 893 |
8 | Ռուսաստան | 1 676 586 |
9 | Իսպանիա | 1 601 964 |
10 | Բրազիլիա | 1 572 839 |
11 | Կանադա | 1 499 551 |
12 | Հնդկաստան | 1 206 684 |
13 | Մեքսիկա | 1 088 128 |
14 | Ավստրալիա | 1 013 461 |
15 | Հարավային Կորեա | 929 124 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Nominal 2008 GDP for the world and the European Union». World economic outlook database, October 2009. International Monetary Fund. Վերցված է 2009-10-01-ին.
Հղումներ
- Национальная экономическая энциклопедия
- Электронная библиотека бизнес книг по экономике
- Российские и зарубежные экономические журналы на портале eLibrary.ru
- Статьи по экономике из научных библиотек
- J. M. Keynes. The General Theory of Employment(անգլ.) Interest and Money, 1936
- Электронная библиотека по экономике, теории активных систем и менеджменту
- Макроэкономика. Электронные книги по макроэкономике
- Микроэкономика. Электронные книги по микроэкономике
- Федеральный образовательный портал «Экономика. Социология. Менеджмент»
- Белорусский экономический портал «ЭКОНОМИКА.BY»
- Образовательный портал «Экономика. Управление. Право»