«Սնդիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արդյունահանումը: clean up, replaced: ,Տ → , տ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Նշան|Hg}}
{{Նշան|Hg}}
[[Պատկեր:Hg-TableImage.png|thumb|Սնդիկ]]
[[Պատկեր:Hg-TableImage.png|մինի|Սնդիկ]]
'''Սնդիկ''', քիմիական տարր է որի նշանն է '''Hg''' և ատոմային թիվը՝ 80։ Hg նշանակումն առաջացել է լատիներեն Hydrargyrum բառից, որը հունարեն նշանակում է ''հեղուկ արծաթ''։
'''Սնդիկ''', քիմիական տարր է որի նշանն է '''Hg''' և ատոմային թիվը՝ 80։ Hg նշանակումն առաջացել է լատիներեն Hydrargyrum բառից, որը հունարեն նշանակում է ''հեղուկ արծաթ''։



03:26, 16 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Hg
Սնդիկ

Սնդիկ, քիմիական տարր է որի նշանն է Hg և ատոմային թիվը՝ 80։ Hg նշանակումն առաջացել է լատիներեն Hydrargyrum բառից, որը հունարեն նշանակում է հեղուկ արծաթ։

Ֆիզիկական հատկությունները

Սնդիկը սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վիճակում գտնվող միակ մետաղն է։ Հալման ջերմաստիճանն է -38.83°C-ը, եռում է 356.73°C դեպքում։ Նորմալ պայմաններում սնդիկի խտությունը հավասար է 13 500 կգ/մ3։

Ամալգամներ

Սնդիկը շատ մետաղների հետ ստեղծում է հեղուկ կամ պինդ համաձուլվածքներ` ամալգամներ: Ամալգամացման հանդեպ կայուն մետաղներն են վանադիումը, երկաթը, մոլիբդենը, ցեզիումը, նիոբիումը, տանտալը, վոլֆրամը։

  • Արծաթի ամալգամը կիրառվում է ատամնաբուժության մեջ` ատամի պլոմբ պատրաստելու համար։
  • Քանի որ երկաթը չի ամալգամացվում, սնդիկը փոխադրելու համար սովորաբար օգտագործվում են պողպատե տարողություններ։
  • Նատրիումի ամալգամն օգտագործվում է բարձր ճնշման նատրիումային լամպերում։

Իզոտոպները

Սնդիկի յոթը հատ կայուն իզոտոպներից ամենատարածվածն է 202Hg-ը` 29.86%։ Ամենաերկարակյացներն են 194Hg-ը` 444 տարի եւ 203Hg-ը` 46 612 օր կիսատրոհման պարբերություններով։ Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն։

Վնասակարությունը

Սնդիկի գոլորշին չափազանց թունավոր է։

Պատահարներ

Պատմության մեջ սնդիկային ամենածանր աղտոտումը պատահել է 1956թ. ճապոնական Մինամատա քաղաքում, որի արդյունքում տուժել է ավելի քան երեք հազար մարդ, ովքեր կամ մահացել են, կամ տուժել են Մինամատայի հիվանդությունից։

Արդյունահանումը

Սնդիկը հազվագյուտ մետաղ է։ Սնդիկի աշխարհի խոշորագույն հանքերը գտնվում են Իսպանիայում (Ալմադեն)։ Հայտնի են նաեւ Դաղստանում, Հայաստանում, տաջիկստանում, Սլովենիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում գտնվող հանքերը։



Կաղապար:Link FA Կաղապար:Link GA