«Շանհայ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 93 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, replaced: |thumb → |մինի (15), |right → |աջից (8), |left → |ձախից (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (26), → (2) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: |thumb → |մինի (15), |right → |աջից (8), |left → |ձախից (4) oգտվելով ԱՎԲ)
 
=== Արտասահմանյան կոնցեսիաները ===
[[Պատկեր:Shanghai 19th century.jpg|thumbմինի|230px|leftձախից||Շանհայը [[Ցին դինաստիա]]յի ժամանակ (1800-ականներ)]]
[[1842]] թ. [[Օփիումի պատերազմ]]ից հետո [[Նանկինգի պայմանագիր|Նանկինգի պայմանագրով]] Շանհայը հարկադրված բացում է իր առևտրային դարպասները եվրոպական ուժերի առաջ։ [[1847]]-ին [[բրիտանացիներ]]ին հաջորդում են [[ֆրանսիացիներ]]ը։ Այս երկու ուժերը Շանհայում սահմանում են առաջին եվրոպական կոնցեսիաները` բրիտանացիները Շանհայի հյուսիսում` պատմական քաղաքում, իսկ ֆրանսիացիները` հարավ-արևմուտքում։ Ժամանակի ընթացքում, բազմաթիվ երկրներից քաղաքացիներ են հաստատվում Շանհայում։<ref>[http://www.cbc.ca/documentaries/sincities/shanghai.html Shanghai: Paradise for adventurers]. CBC – TV. Legendary Sin Cities. {{ref-en}}</ref> Նույն ժամանակաընթացքում առաջանում է նաև [[հրեա]]կան մեծ համայնք։ 1930-ական թվականներին Եվրոպայից Շանհայ են գալիս շուրջ 30.000 հրեա փախստականներ։<ref>"[http://www.time.com/time/magazine/article/0,9171,1828102,00.html Shanghai Sanctuary]". [[TIME]]. Հուլիսի 31, 2008։ {{ref-en}}</ref> Շուտով քաղաքը դառնում է Չինաստանի ամենամեծ նավահանգիստը և [[Ասիա]]յի ամենամեծ ֆինանսկան կենտրոնը։ [[1932]] թվականին, Շանհայը աշխարհի հինգերորդ ամենամեծ քաղաքն էր և ուներ 70.000 օտարերկրացի բնակիչ։<ref>"[http://www.talesofoldchina.com/library/allaboutshanghai/t-all04.htm All About Shanghai. Chapter 4 – Population ]". Tales of Old Shanghai. {{ref-en}}</ref>
 
[[Պատկեր:Shanghai1920s.jpg|thumbմինի|230px|rightաջից|''Ցզյուցզյան Լու'' փողոցը Շանհայում (1920-ականներ)]]
 
[[19-րդ դար]]ի վերջից մինչև [[1920]]թ. Շանհայը դառնում է համաշխարհային նշանակություն ունեցող քաղաք։ [[20-րդ դար]]ի սկզբին քաղաքի բնակչությունը հատում է մեկ միլիոնի սահմանը։ 1918-ից սկսած Շանհայը դառնում է հեղափոխական քաղաքական գործիչ [[Սուն Յատ-սեն]]ի ազդեցության գոտին։ Քաղաքի անունը սկսում է կապվել շվայտության, արկածախնդրության և հարստության հետ։ [[Չինական համայնավարություն|Չինական համայնավարության]] արմատները մասամբ ձևավորվում են Շանհայում։ 1915թ. ''Չեն Դուսիուն'' սկսում է «Երիտասարդություն» ամսագրի հրատարակումը, որը հետագայում «նոր երիտասարդություն» (''Սյին Քինգնիան'') անունով մեծ համարում ուներ բնակչության շրջանում։
 
=== Պատերազմը։ Շանհայի ազատագրումն ու զարգացումը ===
[[Պատկեր:Shanghai-pudong panorama.jpg|thumbմինի|250px|rightաջից|Պանորամա. Պուդոնգ թաղամաս]]
[[Չին-ճապոնական երկրորդ պատերազմ]]ի երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել Շանհայում։ [[1937]]թ.-ի [[նոյեմբերի 9]]-ին [[ճապոնական զինված ուժեր]]ը գրավում են ամբողջ քաղաքը, մինչև հեռավոր արվարձաններ, որտեղ էլ հետագայում բնակեցնում են չինացի փախստականներին։ Սակայն արվարձանները ևս չեն խուսափում ավերածություններից։ [[1949]]-ի [[մայիսի 27]]-ին համայնավարները [[Մաո Ցզե-Դուն]]ի գլխավորությամբ իրենց հսկողության տակ են վերցնում քաղաքը։ Նոր կարգերի արմատական վերափոխումների օրոք արտասահմանյան ֆիրմաները Շանհայից հարկադրված տեղափոխվում են [[Հոն Կոնգ]]։ Կոմունիստների իշխանության օրոք քաղաքում սկսվում են տնտեսական մեծ փոփոխություններ. աղքատ թաղամասերը ամբողջովին քանդվում են և սկսվում են բարձրահարկ բնակելիների շինարարությունը։ Հանցագործ բանդաները և մարմնավաճառները «վերադաստիարակվում» են։ Արտասահմանյան կապիտալը զգալիորեն հարկվում է կամ միանգամից բռնագանձվում է պետության կողմից։ <!-- հավաքվում է։ -->
[[1980]]-ականների կեսերին Շանհայը կրկին դառնում է Չինաստանի արդիականացման առաջատար։ Ներգրավվում են հսկայական արասահամյան ներդրումներ։ [[1990]]-ին հիմնվում է [[Պուդոնգ (Շանհայ)|Պուդոնգ]] թաղամասի տնտեսական հատուկ գոտին։ Քաղաքը կրկին դառնում է արևելյան Չինաստանի առևտրային գլխավոր կենտրոնը և իրեն է ձգում հզոր աշխատուժ ինչպես Չինաստանից, այնպես էլ ամբողջ աշխարից։<ref name="Պատմություն"/>
 
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:ClimateShanghaiChina.PNG|thumbմինի|150px|rightաջից|Շանհայի միջին ջերմաստիճանը (կարմիր) և տեղումները (կապույտ)]]
=== Կլիման և բնությունը ===
Շանհայում այցելության ամենալավ եղանակը գարունն ու աշունն է։ Քաղաքն ունի [[մերձարևադարձային-ծովային մոնսուկլիմա]]` լավ արտահայտված չորս տարվա եղանակներով։ Տարվա միջին ջերմաստիճանը 15,3 աստիճան է` ըստ Ցելսուսի։ Անձրևների քանակը կազմում է 1112 միլիմետր, որի կեսը բաժին է ընկնում մայիսի կեսերից սեպտեմբերի կեսեր ընկած ժամանակահատվածին։ Ձմռանը ցուրտ և խոնավ է, միջին ջերմաստիճանը` 3,4-ից 5,6 աստիճան։ Ամռանը եղանակը համեմատաբար տոթ է, ջերմաստիճանը կազմում է միջինում 23,1-27,2 աստիճան (առավելագույնը` 40 աստիճան), օդի խոնավությունը հասնում է ընդհուպ մինչև 100 տոկոսի։ Ամառային ամիսներին Շանհայում գրանցվում են նաև կարճատև և ուժեղ [[թայֆուն]]ներ։<ref name="Կլիման">[http://www.beijing-shanghai-reise.de/china-shanghai/shanghai-fakten.htm Ճանապարհորդություն դեպի Շանհայ. Շանհայի կլիման և տնտեսությունը{{ref-de}} ]</ref>
 
== Վարչական բաժանում ==
[[Պատկեր:Shanghai administrative.png|thumbմինի|230px|Շանհայի վարչական բաժանում]]
[[Պատկեր:Shanghai Landsat-7 2005-08-15.jpg|thumbմինի|230px|Շանհայը տիեզերքից ([[2005]] թ.[[օգոստոսի 15]])]]
 
[[1949]] թ. Շանհայի ընդհանուր տարածքը կազմում էր 636 կմ², [[1958]] թ. Ջիանգսու մարզից (պրովինցիայից) քաղաքին են միանում շրջակա տաս վարչական միավորներ` 5.274 կմ² ընդհանուր մակերեսով (Բաոշեն, Չանգմինգ, Չուաշա, Ֆենգսիան, Ջիադինգ, Ջինշան, Նանհուի, Քինգպու, Շանհայ, Սոնգջիանգ'')։ Այժմ քաղաքի մակերեսը կազմում է 6,340,5 կմ² է, (ինչը հավասար է [[Սյունիքի մարզ|Սյունիքի]] և [[Վայոց Ձորի մարզ]]երի տարածքին) որից 1,928,13կմ² (30,4 տոկոս) բուն քաղաքն է (Պուսի) և շրջակա մի քանի կենտրոնական մասերը (Մինհանգ, Բաոսհան, Ջիադինգ և Պուդոնգ), իսկ 4,412, 37 կմ² (69,6 %) զբաղեցնում են քաղաքի ծայրամասերն ու արվարձանները։ Շանհայը ձգվում է 120 կմ հյուսիսից հարավ և 100 կմ` արևելքից-արևմուտք։ Քաղաքին են պատկանում նաև Չինաստանի մեծությամբ երրորդ` Չոնգմինգ կզղին (1.041,21 կմ²) և ավելի փոքր տարածքով կղզիներ` Չանգսինգ, Հենգշա ևն։<ref name="DC"/>
== Տնտեսություն ==
=== Արդյունաբերություն ===
[[Պատկեր:Shanghai the bund from Jin Mao.JPG|thumbմինի|200px|Շանհայի կենտրոնը]]
Ապագա առևտրային մետրոպոլ Շանհայի զարգացումը սկսել է [[1949]]թ.ից, երբ Շանհայը դարձավ Չինաստանի ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը։ Զարգացած էին [[երկաթ]]ի և [[պողպատ]]ի, մետաղական վերամշակման, [[Մեքենաշինություն|մեքենաշինության]], նավաշինություն, և էլեկտրատեխնիկայի արդյունաբերությունը։ ''Դենգ Սիաոպինգի''-ի կառավարման օրոք [[1984]]-ին Շանհայը հայտարարվում է արտասահմանյան ներդրումների համար ազատ քաղաք։ Այս ենթատեքստում [[1990]]-ին Շանհայի [[Պուդոնգ (Շանհայ)|Պուդոնգ]] թաղամասում ստեղծվում է ազատ առևտրի գոտի, ինչպես նաև բազմաթիվ տնտեսական-զարգացման գոտիներ։ [[1992]]-ին վերաբացվում է [[Շանհայի բորսա]]ն, որը [[Շենզեն]] քաղաքի բորսայի հետ մեկտեղ համարվում է Չինաստանի (բացառությամբ [[Հոն Կոնգ]]ի) ամենամեծ բորսան։ 22մլ. ՏԵՈւ-ով (Twenty-foot Equivalent Unit {{ref-en}}) Շանհայի նավահանգիստը մեծությամվ երրորդն է աշխարհում, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությամբ` աշխարհում ամենամեծը (2006-ին 537 միլիոն տոննա)։<ref name="Կլիման"/>
 
=== Տրանսպորտը ===
[[Պատկեր:Maglev june2005.jpg|thumbմինի|200px|leftձախից|[[Մագնիտոպլան]] Տրանսրապիդ, Լունյան Լու կայարանում, որը կապում է համանուն մետրոյի կայարանը «Պուդոնգ» օդանավակայանին]]
[[Պատկեր:Roads in Shanghai.JPG|thumbմինի|200px|rightաջից|ավտոմոբիլային բազմահարկ ճանաարհներ]]
 
Քաղաքի տնտեսական նշանակության անկյունաքարերից մեկը գերազանց [[տրանսպորտ]]ն է։ Շանհայը արևելյան Չինաստանի [[Երկաթուղի|երկաթուղային]] գլխավոր հանգույցն է և երկաթուղով կապվում է երկրի հյուսիսին և հարավին։ Գլխավոր կայարանը գտնվում է [[Սուժու ջրանցք]]ի հյուսիսում։ Շանհայը Չինաստանի միակ քաղաքն է, որ ունի երկու [[օդանավակայան]]։ Միջազգային թռիչքները սպասարկում է [[Պուդոնգի միջազգային օդանավակայան]]ը, իսկ ազգային թռիչքները` [[Հոնգքիաոյի օդանավակայան]]ը։ [[2002]]թ. [[դեկտեմբերի 31]]-ին Շանհայում բացվում է [[Գերմանիա]]յի հետ համատեղ կառուցված տրանսրապիդ գնացքը <!-- (մագնեզիումով թռչող գնացք Magnetschwebebahn ) -->։ Շինարարությունը արժենում է մոտ 1,2 միլիարդ [[եվրո]]։ Այս տրանսրապիդ գնացքը բացում է ժամում առավելագույնը 430 կմ արագություն։
 
== Բնակչություն ==
[[Պատկեր:Crowded Nanjing Road in Shanghai.jpeg|thumbմինի|200px|rightաջից|''Նանջինգ'' փողցը]]
 
=== Բնակչության սրընթաց աճը ===
 
=== Սահմանափակ իրավունքով բնակիչներ ===
[[Պատկեր:Shanghai Pudun district.jpg|thumbմինի|280px|leftձախից|Բնակելի տներ ''Պուդոնգ'' թաղամասում]]
Ներկայումս մշտական գրանցված բնակինչերի ներգաղթը համեմատաբար սահմանափակվել է, սակայն հիմա էլ խնդիրներ են հարուցում ավելի ու ավելի շատացող այսպես կոչված ժամանակավոր բնակիչները։ Սահամանափակ ժամանակով կեցության իրավունքը, ի տարբերություն մշտականի, որի քանակը շատ սահմանափակ է, ավելի հեշտ է ստանալ։ Միայն այսպես կարելի է որոշ չափով հաղթահարել ներգաղթյալների ճնշումը, որովհետև Չինաստանի ամենամեծ մետրոպոլային տարածաշրջանը, ինչպես ոչ մի այլ տարածաշրջան հեռավոր ու խուլ շրջաններից դեպի իրեն է ձգում տասնյակ հազարավոր մարդկանց։ Նրանց թիվը 1990-ականներից հետո կրկնապատկվել է և այժմ կազմում է քաղաքի արվարձանների բնակչության շուրջ 20 տոկոսը։ Միաժամանակ կան նաև զգալի չափերի չգրանցված բնակիչներ։
 
*2005: 13.355.925 -->
 
[[Պատկեր:Einwohner-shanghai.gif|thumbմինի|440px|rightաջից| Բնակչության քանակը 1851–2005 չհաշված ժամանակավոր բնակիչներին]]
{|
| valign="top" |
 
== Մշակույթ ==
<!-- [[Պատկեր:Qipao1.jpg|rightաջից|thumbմինի|200px|1930-ականների գովազդային շապիկ. [[Ցիպաոյո]] հագած գոլֆ խաղացող կինը]] -->
 
=== Թատրոն ===
[[Պատկեր:Shanghai Grand Theatre - at night.JPG|thumbմինի|250px|rightաջից|Շանհայի մեծ թատրոնը]]
Շանհայի ժողովրդական հրապարակում (Rénmín guangchang), որը դեռևս գաղութային տարիներին ծառայում էր, որպես ձիարշավարան, քաղաքի հայրերը <!-- Stadtväter --> կառուցում են էքստրավագանդ օպերային թատրոն` շուրջ 40 մետր բարձրությամբ [[Շանհայի մեծ թատրոնը]]։ Շինարարական աշխատանքները սկսվում են [[1994]]-ին, իսկ հանդիսավոր բացումը կայանում է [[1998]]-ին։ Թատրոնի շենքում գտվում է երեք դահլիճ. հիմնական և ամենամեծ դահլիճը (1800 տեղ), միջին չափի դահլիճը` (600 տեղ) և 250 տեղանցող փոքր դահլիճը` նախատեսված կամերային երաժշտության համար։ Շինության դիզայներներն էին France's Arte Jean-Marie Charpentier & Associates-ը։ Գերժամանակակից ակուստիկան և կենտրոնական մեծ համերգասրահը նախագծված է այնպես, որ հնարավորություն է ընձեռում ներկայացնել բոլոր հնարավոր ֆորմատի ներկայացումներ, սկսած արևմտյան թատերական ներկայացումներից, [[օպերա]]ներից, կամերային երաժշտության համերգներից մինչև չինական օպերա և դասական գրական ստեղծագործությունների ընթերցումներ։
 
 
=== Թանգարաններ ===
[[Պատկեր:Shanghaimuseumexterior.jpg|thumbմինի|250px|leftձախից|[[Շանհայի թանգարան]]ը]]
Շանհայը հարուստ է [[թանգարան]]ներով։ «Պատմության և արվեստի թանգարանը» ներկայացնում է չինական պատմական և գեղարվեստական հարուստ հավաքածուներ ([[կերամիկա]], [[հախճապակի]], [[գեղանկարչություն]] ևն), իսկ «Բնական գիտությունների թանգարանը» ցուցադրում է բազմապիսի [[կենդանաբանություն|կենդանաբանական]] ցուցանմուշներ։ [[Շանհայի թանգարան]]ը քաղաքի մշակութային գլխավոր կենտրոններից է։ Ստեղծվել է 1952թ., իսկ 1992 թ.-ից տեղափոխվել է Շանհայի կենտրոնում գտնվող ''Ժողովրդական հրապարակի'' նոր շենք։
Շանհայի հիմնական տեսաժան վայրերից են համարվում նաև [[խեցեգործություն|խեցեգործության]] վարպետների ամեն օր 7 անգամ ցուցադրվող շոուերը, ''Գիժու''-ի գույնզգույն լաքապատ օպերային դիմակների հավաքածուն, չինական ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև սաղմոնի ձկան կաշվից կարված կոստյումները, ինչպիսին որ հագել են ''Դոնգբա''-ի ''Օրոքեն'' ժողովրդի ներկայացուցիչները։ Չինական կերպարվեստի պատմության պատկերասրահում ցուցադրվում են մարտնչող թագավորության <!-- Streitenden Reiche --> ժամանակաշրջանից սկսած, ''Սոնգ''-դարաշրջանով անցած, մինչև ''Քինգ''-ի դարաշրջանի արևմտյան ազդեցությունների կերպարվեստը։
1 105 242

edits

Նավարկման ցանկ