«SAT (թեստ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 10 բայտ ,  9 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
==Կարդալու ունակություններ==
 
Կարդալու ունակությունների մասը կազմված է 3 ենթամասերից՝ երկու 25 և մեկ 20 րոպեանոց հատվածներից։ Այն իր մեջ ներառում է մի քանի տեսակի հարցեր՝ նախադասությունների լրացում, և հարցեր տեքստերից։ Առաջին 5-8 հարցերը վերաբերվում են նախադասությունների լրացմանը, իսկ մյուսները՝ տեքստերին։ Նախադասությունների լրացումը ստուգում է հանձնողիիհանձնողի բառապաշարը և նախադասություն կազմելու ունակությունները։ Մնացած հարցերը վերաբերվում են տարբեր տեքստերի, որտեղ հանձնողը կարդում է տեքստը և պատասխանում է հարցերի, որոնց պատասխանները ներառված են տեքստում։ Տեքստերի թեմաները լինում են բնական ու հասարակական գիտություններից, կամ պարզապես մարդուն վերաբերվող տարբեր թեմաներից։ Յուրաքանչյուր տեքստին հաջորդող հարցերի քանակը համապատասխանում է տեքստի երկարությանը։ Որոշ առաջադրանքներում աշակերտըհանձնողը պետք է համեմատի 2 տեքստեր։ Դրանք հիմնականում կարճ տեքստեր են։
 
==Մաթեմատիկա==
Գրելու ունակություններ մասը իր մեջ ներառում է հարցեր՝ 5 հնարավոր պատասխաններով և [[էսսե]] (շարադրության տեսակ)։ Միավորների 70%-ը հավաքվում է 5 հնարավոր պատասխաններով հարցերից, իսկ մնացածը՝ Էսսեից։
 
Հնարավոր պատասխաններով հարցերը լինում են մի քանի տեսակի՝ սխալի հայտնաբերում, նախադասության լրացում և տեքստի բարելավվման հարցեր։ Առաջին երկուսը ստուգում են աշակերտիհանձնողի քերականական իմացությունները։ Սխալի հայտնաբերման ենթամասում հարկավոր է նշել նախադասության սխալ հատվածը, իսկ եթե նախադասությունը չունի սխալ՝ ընրտել Սխալ չունի (No Error) պատասխանը։ Նախադասության լրացման ենթամասում հարկավոր է ընտրել այն բառը (բառերը), որը տեղադրելով նախադասության մեջ նախադասությունը կստանա իմաստ։ Տեքստի բարելավվման ենթամասը ստուգում է աշակերտիհանձնողի, տեքստը տրամաբանական վիճակի բերելու ունակությունները։ Կարող է ներկայացվել վատ գրված տեքստ և առաջադրվել հարցեր, թե ինչ փոփոխությունների միջոցով է հնարավոր տեքստը բերել տրամաբանական տեսքի։
 
Գրելու ունակությունների մյուս հատվածը՝ Էսսեն, լինում է ողջ թեստի առաջին ենթամասը և տևում է 25 րոպե։ Էսսեի թեման նախօրոք տրվում է։ Առաջադրվող թեման պարզ է, հստակ և կազմված է այնպես, որ հասանելի լինի հանձնողին։ Էսսեն պետք է լինի պարզ, գրված լինի հասկանալի և լինի առաջադրված թեմայի սահմաններում։ Էսսեն գնահատվում է առավելագույնը 6, նվազագույնը՝ 1 միավոր 2երկու պրոֆեսիոնալ ստուգողների կողմից։ Հնարավոր է 0 ստանալ այն դեպքում, երբ էսսեն գրված չէ, թեմայից դուրս է, [[անգլերեն]] չէ, գրված չէ համար 2 մատիտով, կամ եթե գրված է անհասկանալի ձեռագրով։ Եթե 2 ստուգողների տրված գնահատականները տարբերվում են ավելի քան 1 միավորով, ապա վերջնական որոշումը կայացնում է երրորդ կարդացողը։ Ստուգողի՝ յուրաքանչյուր էսսեն կարդալու միջին ժամանակը 3 րոպեից էլ քիչ է։
 
==Հարցերի տեսակները==
89

edits

Նավարկման ցանկ