«SAT (թեստ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:SAT logo.gif|մինի|ձախից]]
[[Պատկեր:SAT logo.gif|մինի|աջից]]
'''SAT''', ստանդարտավորված թեստ՝ նախատեսված [[ԱՄՆ]]-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Թեստը ստեղծվել է [[1926]] թ. Կրթական Թեստավորման Ծառայության ([[Educational Testing Service]]) կողմից ։ Թեստի նպատակն է ստուգել աշակերտի իմացությունները համալսարան ընդունվելուց առաջ։ Նրա անվանումը փոփոխվել է մի քանի անգամ։ Սկզբում այն կոչվում էր [[Scholastic Aptitude Test]], իսկ այժմ՝ [[Scholastic Assessment Test]]։
'''SAT''', ստանդարտավորված թեստ՝ նախատեսված [[ԱՄՆ]]-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Թեստը ստեղծվել է [[1926]] թ. Կրթական Թեստավորման Ծառայության ([[Educational Testing Service]]) կողմից ։ Թեստի նպատակն է ստուգել աշակերտի իմացությունները համալսարան ընդունվելուց առաջ։ Նրա անվանումը փոփոխվել է մի քանի անգամ։ Սկզբում այն կոչվում էր [[Scholastic Aptitude Test]], իսկ այժմ՝ [[Scholastic Assessment Test]]։



15:23, 13 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

SAT, ստանդարտավորված թեստ՝ նախատեսված ԱՄՆ-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Թեստը ստեղծվել է 1926 թ. Կրթական Թեստավորման Ծառայության (Educational Testing Service) կողմից ։ Թեստի նպատակն է ստուգել աշակերտի իմացությունները համալսարան ընդունվելուց առաջ։ Նրա անվանումը փոփոխվել է մի քանի անգամ։ Սկզբում այն կոչվում էր Scholastic Aptitude Test, իսկ այժմ՝ Scholastic Assessment Test։

Անգլերենի և մաթեմատիկայի իմացության ստուգման համար նախատեսված է SAT I թեստը (SAT Reasoning Test)։ Այն ստեղծվել է 2005 թ.-ին։ Թեստը իր մեջ ներառում է 3 մաս՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ (Mathematics, Critical Reading, Writing)։ Առավելագույն միավորը յուրաքանչյուր հատվածի համար 800 է։ Թեստի արդյունքում հանձնողը առավելագույնը կարող է հավաքել 2400, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Թեստը վճարովի է և արժե 81 ԱՄՆ դոլլար միջազգային աշակերտների համար։ ԱՄՆ-ի լավագույն բուհեր ընդունվելու համար պարտադիր է հանձնել SAT Reasoning Test-ը։

Կառուցվածքը

Թեստը կազմված է 3 հիմնական մասերից՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ։ Յուրաքանչյուր մասից կարելի է ստանալ առավելագույնը 800, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Ամբողջ թեստը բաժանված է 10 ենթամասերի։ Յուրաքանչյուր մաս իր մեջ ներառում է 3 ենթամաս և կա ևս 1 ենթամաս, որը կարող է լինել կամայական 3 մասերից։ Այս ենթամասից ստացված միավորների քանակը չի ազդում թեստի միավորների վրա, սակայն կարող է օգտագործվել հետագա թեստերի համար։ Թեստի ամբողջ տևողությունն է 3ժ 45 ր։ Ենթամասերի հարցերը բարդանում են ըստ հերթականության։

Կարդալու ունակություններ

Կարդալու ունակությունների մասը կազմված է 3 ենթամասերից՝ երկու 25 և մեկ 20 րոպեանոց հատվածներից։ Այն իր մեջ ներառում է մի քանի տեսակի հարցեր՝ նախադասությունների լրացում, և հարցեր տեքստերից։ Առաջին 5-8 հարցերը վերաբերվում են նախադասությունների լրացմանը, իսկ մյուսները՝ տեքստերին։ Նախադասությունների լրացումը ստուգում է հանձնողիի բառապաշարը և նախադասություն կազմելու ունակությունները։ Մնացած հարցերը վերաբերվում են տարբեր տեքստերի, որտեղ հանձնողը կարդում է տեքստը և պատասխանում է հարցերի, որոնց պատասխանները ներառված են տեքստում։ Տեքստերի թեմաները լինում են բնական ու հասարակական գիտություններից, կամ պարզապես մարդուն վերաբերվող տարբեր թեմաներից։ Յուրաքանչյուր տեքստին հաջորդող հարցերի քանակը համապատասխանում է տեքստի երկարությանը։ Որոշ առաջադրանքներում աշակերտը պետք է համեմատի 2 տեքստեր։ Դրանք հիմնականում կարճ տեքստեր են։

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի մասը կազմված է 3 ենթամասերից՝ երկու 25 և մեկ 20 րոպեանոց հատվածներից։

  • Առաջին 25 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 20 հարց՝ 5 հնարավոր պատասխաններով։
  • Երկրորդ 25 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 8՝ 5 հնարավոր պատասխաններով հարց և 10 հարց, որտեղ պետք է գրել խնդրի պատասխանը։
  • 20 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 16 հարց՝ 5 հնարավոր պատասխաններով։

Հաշվիչի օգտագործումը

Թույլատրվում են բոլոր տեսակի հաշվիչներ. պարզագույն գործողություններ կատարող, գիտական (scientific) և գրաֆիկական։ QWERTY ստեղնաշարով, կամ հեռախոսի հաշվիչները խստիվ արգելվում են։

Գրելու ունակություններ

Գրելու ունակություններ մասը իր մեջ ներառում է հարցեր՝ 5 հնարավոր պատասխաններով և էսսե (շարադրության տեսակ)։ Միավորների 70%-ը հավաքվում է 5 հնարավոր պատասխաններով հարցերից, իսկ մնացածը՝ Էսսեից։

Հնարավոր պատասխաններով հարցերը լինում են մի քանի տեսակի՝ սխալի հայտնաբերում, նախադասության լրացում և տեքստի բարելավվման հարցեր։ Առաջին երկուսը ստուգում են աշակերտի քերականական իմացությունները։ Սխալի հայտնաբերման ենթամասում հարկավոր է նշել նախադասության սխալ հատվածը, իսկ եթե նախադասությունը չունի սխալ՝ ընրտել Սխալ չունի (No Error) պատասխանը։ Նախադասության լրացման ենթամասում հարկավոր է ընտրել այն բառը (բառերը), որը տեղադրելով նախադասության մեջ նախադասությունը կստանա իմաստ։ Տեքստի բարելավվման ենթամասը ստուգում է աշակերտի, տեքստը տրամաբանական վիճակի բերելու ունակությունները։ Կարող է ներկայացվել վատ գրված տեքստ և առաջադրվել հարցեր, թե ինչ փոփոխությունների միջոցով է հնարավոր տեքստը բերել տրամաբանական տեսքի։

Գրելու ունակությունների մյուս հատվածը՝ Էսսեն, լինում է ողջ թեստի առաջին ենթամասը և տևում է 25 րոպե։ Էսսեի թեման նախօրոք տրվում է։ Առաջադրվող թեման պարզ է, հստակ և կազմված է այնպես, որ հասանելի լինի հանձնողին։ Էսսեն պետք է լինի պարզ, գրված լինի հասկանալի և լինի առաջադրված թեմայի սահմաններում։ Էսսեն գնահատվում առավելագույնը 6, նվազագույնը՝ 1 միավոր 2 պրոֆեսիոնալ ստուգողների կողմից։ Հնարավոր է 0 ստանալ այն դեպքում, երբ էսսեն գրված չէ, թեմայից դուրս է, անգլերեն չէ, գրված չէ համար 2 մատիտով, կամ եթե գրված է անհասկանալի ձեռագրով։ Եթե 2 ստուգողների տրված գնահատականները տարբերվում են ավելի քան 1 միավորով, ապա վերջնական որոշումը կայացնում է երրորդ կարդացողը։ Ստուգողի՝ յուրաքանչյուր էսսեն կարդալու միջին ժամանակը 3 րոպեից էլ քիչ է։

Հարցերի տեսակները

SAT Reasoning Test-ում գրեթե բոլոր հարցերը ընտրովի պատասխաններվ հարցեր են։ Տարբերվում են միայն էսսեն և մաթեմատիկայի այն հարցերը, որտեղ հանձնողը պետք է գրի խնդիրների պատասխանները։ Բոլոր ընտրովի պատասխաններով հարցերը ունեն 5 հնարավոր պատասխան և ճիշտ է միայն մեկը։ Բոլոր ենթամասերում հարցերը՝ ըստ հերթականության բարդանում են։ Բացառություն են կազմում միայն տեքստերը, որոնց հետևող հարցերի հերթականությունը կառուցված է ոչ թե ըստ բարդության, այլ ըստ տեքստում տրված ինֆորմացիայի հաջորդականությամբ։

Թեստի գնահատումը

Բոլոր հարցերը գնահատվում են հավասարաչափ։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր, սխալ պատասխանի համար՝ հանվում է 0.25, իսկ չգրված պատասխանի համար չի հանվում ոչ մի միավոր։ Այնուհետև հավաքված միավորները փոխվում են 800 միավորանոց համակարգի։

Մաս Միջին գնահատական Ժամանակ (րոպե) Պարունակությունը
Գրելու ունակություններ 493 60 Քերականություն, շարադրանք
Մաթեմատիկա 515 70 Թվեր և գործողություններ, հանրահաշիվ և ֆունկցիաներ, երկրաչափություն, ստատիստիկա, հավանականություն
Կարդալու ունակություններ 501 70 Բառապաշար, տեքստային հարցեր, նախադասության լրացում

Թեստի անցկացման վայրը, ժամանակը

SAT Reasoning Test-ը ողջ աշխարհում անցկացվում է ամսական 1 անգամ բոլոր ամիսներին՝ բացառությամբ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների։ Հայաստանում SAT Reasoning Test հնարավոր է հանձնել միայն Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (American University of Armenia

Անցկացման օրը Գրանցման վերջնաժամեկտը
Հոկտեմբերի 5 Սեպտեմբերի 6
Նոյեմբերի 2 Հոկտեմբերի 3
Դեկտեմբերի 7 Նոյեմբերի 8
Հունվարի 25 Դեկտեմբերի 27
Մարտի 8 Փետրվարի 7
Մայիսի 3 Ապրիլի 4
Հունիսի 7 Մայիսի 9