«Աղձնիք»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → , → (6), → (20) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: |thumb → |մինի (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 19. | Տող 19. | ||
'''Աղձնիքը''', ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] (ըստ այլ ուսումնասիրողների՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]) «[[Աշխարհացույց]]ի», հանդիսանում էր [[Մեծ Հայք]]ի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է ''Ալզի'', ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ ''Ալզինի'' ձևով։ |
'''Աղձնիքը''', ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] (ըստ այլ ուսումնասիրողների՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]) «[[Աշխարհացույց]]ի», հանդիսանում էր [[Մեծ Հայք]]ի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է ''Ալզի'', ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ ''Ալզինի'' ձևով։ |
||
[[Պատկեր:Mets Hayq - Nahangner - Aghdzniq.jpg| |
[[Պատկեր:Mets Hayq - Nahangner - Aghdzniq.jpg|մինի|400px|Աղձնիք նահանգն ըստ Ս.Երեմյանի։ |
||
Ըստ Բ.Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների նահանգի սահմաններն արևմուտքում տարածվում էին մինչև [[Եփրատ]] և գավառացանկից բացակայում է Քաղ(=Քղիմար) գավառը՝ նույնանալով [[Անգեղ Տուն]] գավառին։ Տարբերություններ կան նաև լեռնային գավառների տեղադրություններում։ ]] |
Ըստ Բ.Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների նահանգի սահմաններն արևմուտքում տարածվում էին մինչև [[Եփրատ]] և գավառացանկից բացակայում է Քաղ(=Քղիմար) գավառը՝ նույնանալով [[Անգեղ Տուն]] գավառին։ Տարբերություններ կան նաև լեռնային գավառների տեղադրություններում։ ]] |
||
Տող 32. | Տող 32. | ||
==Պատմություն== |
==Պատմություն== |
||
[[Պատկեր:Provinces.JPG| |
[[Պատկեր:Provinces.JPG|մինի|400px|[[Մեծ Հայք]]ն ըստ «Աշխարհացոյց»-ի]] |
||
[[Պատկեր:Armenia - Geography by Khorenatsi - V c.jpg| |
[[Պատկեր:Armenia - Geography by Khorenatsi - V c.jpg|մինի|400px|Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան]] |
||
===Վաղ միջնադար=== |
===Վաղ միջնադար=== |
||
19:10, 12 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | գավառ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ազգային կազմ | |
Կրոնական կազմ | |
Աղձնիքը, ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։
Աշխարհագրություն և Երկրաբանություն
Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև, մոտ 18 000 կմ2 տարածությամբ և ուներ 10 գավառ։
Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղ-Տուն (Քաղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն) գավառները, իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնոձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»։
Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես Անգեղ-Տուն և Ազնվաց ձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։
Պատմություն
Վաղ միջնադար
Մծբինի 40-ամյա դաշնագրի (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը (Անգեղ-Տուն, Նփրկերտ, Աղձն) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ Աղձն գավառի, անջատվելով Հայքից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք (Սոփանենե) անունով, իսկ Աղձնը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց Սասանյան Իրանին։ Սասանյանների ավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս (Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ) բերդաքաղաքը, որը Աքբա, Ափում և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը Սասանյանների ներխուժումից։ Մեծ Հայքի 591-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ Բյուզանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։
Արաբական տիրապետության շրջան
Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական Դիար-ռաբիա ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։
Գրականություն
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վեն., 1907
- Երեմյան Ս.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
- Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968
- Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|