«Microsoft Office»–ի խմբագրումների տարբերություն
չ →Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր: clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: |right → |աջից oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Microsoft Office 2013.svg| |
[[Պատկեր:Microsoft Office 2013.svg|աջից]] |
||
'''Microsoft Office'''՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է [[Մայքրոսոֆթ]] կորպորացիաի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի [[Մայքրոսոֆթ Վինդոուզ]] և [[Apple Mac OS X]] հարթակների համար նախատեսված տարբերակներ։ Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն։ |
'''Microsoft Office'''՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է [[Մայքրոսոֆթ]] կորպորացիաի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի [[Մայքրոսոֆթ Վինդոուզ]] և [[Apple Mac OS X]] հարթակների համար նախատեսված տարբերակներ։ Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն։ |
||
17:21, 12 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Microsoft Office՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է Մայքրոսոֆթ կորպորացիաի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի Մայքրոսոֆթ Վինդոուզ և Apple Mac OS X հարթակների համար նախատեսված տարբերակներ։ Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն։
Microsoft Office-ը իրենից ներկայացնում է OLE օբյեկտների սերվեր, և նրա ֆունկացիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին։
Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր
Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղադրամասերով։ Հրատարակություներից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝
- Microsoft Office Word-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր։ Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Թույլ է տալիս օգտագործել OLE տեխնոլոգիան, այլ արտադրողների կողմից ստեղծված միացվող մոդուլներ, շաբլոններ և այլն։ Word-ի վերջին տարբերակը օգտագործում է Microsoft Office OpenXML ձևաչափի ֆայլեր, որոնք իրենցից ներկայացնում են ZIP տեսակի արխիվներ, որոնցում պահվում է համապատասխան տեքստը XML ձևաչափով, ինչպես նաև համապատասխան գրաֆիկան։ Չնայած դրան՝ Microsoft Word 97 - 2000 ընդհանուր անունը կրող Word-ի ավելի վաղ տարբերակների համար օգտագործվող երկուական ձևավաչափ ունեցող «.doc» տեսակի ֆայլերը դեռևս շարունակում են մնալ ամենատարածվածը։ Word-ը զբաղեցնում է առաջատար դիրքերը տեքստային խմբագրիչների շուկայում, և ձեռնարկությունների մեծամասնությունը Word-ի ֆայլերի ձևաչափերը ընդունել է որպես փաստաթղթերի շրջանառության մեջ օգտագործվող ստանդարտ ձևաչափեր։ Word-ը հասանելի է նաև որպես Microsoft Works-ի որոշ հրատարակությունների բաղկացուցիչ մաս։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Writer, StarOffice Writer, Corel WordPerfect և Apple Pages (միայն Mac OS հարթակի համար)։
- Microsoft Office Excel-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ։ Շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Այս ծրագրի վերջին տարբերակը օգտագործում է «.xlsx» տեսակի ֆայլեր, որոնք ունեն OOXML ձևաչափ։ Ծրագրի ավելի վաղ տարբերակները օգտագործում էին «.xls» տեսակի ֆայլեր։ Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.orgCalc, StarOffice, Gnumeric, Corel Quattro Pro и Apple Numbers (միայն Mac OS հարթակի համար)։
- Microsoft Office Outlook (մի՜ շփոթեք Outlook Express-ի հետ)՝ անձնական հաղորդակցման համար նախատեսված ծրագրային միջոց։ Outlook-ը ունի հետևյալ հնարավորություններ՝ օրացույց, հանձնարարությունների ծրագրավորող, նշումներ, էլեկտրոնային փոստի կառավարիչ, հասցեագիրք։ Ունի համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն։ Փոստային կլիենտի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla Thunderbird/SeaMonkey, Eudora Mail, The Bat!։ Անձնական տվյալների կառավարչի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla, Lotus Organizer և NovellEvolution։ Հասանելի է Windows համակարգի համար։ Microsoft Entourage-ը Outlook-ի համարժեքն է, որը նախատեսված է Apple Mac OS X հարթակի համար։
- Microsoft Office PowerPoint-ը ծրագրային հավելված է, որը թույլ է տալիս պատրաստել ներկայացումներ Windows և Apple Mac OS X համակարգերի համար։ Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Impress, Corel WordPerfect և Apple Keynote։
- Microsoft Office Access-ը հավելված է, որը օգտագործվում է տվյալների շտեմարանները ղեկավարելու համար։
- Microsoft Office InfoPath-ը նախատեսված է տվյալների հավաքման և ղեկավարման համար, հեշտացնում է տվյալների հավաքման գործընթացը։
- Microsoft Office Communicator-ը կազմակերպում է բազմակողմանի հաղորդակցում մարդկանց միջև։ Microsoft Office Communicator 2007-ը թույլ է տալիս կազմակերպել հաղորդակցումը ինչպես պարզ արագ հաղորդագրությունների միջոցով, այդպես էլ ձայնա- և տեսահաղորդակցության միջոցով։ Այս հավելվածը Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ մասն է և ինտեգրված է այդ փաթեթի մեջ, ինչը թույլ է տալիս օգտագործել նրան այդ փաթեթի յուրաքանչյուր ծրագրի հետ համատեղ։
- Microsoft Office Publisher-ը հավելված է, որը օգտագործվում է հրապարակումներ պատրաստելիս։
- Microsoft Office Visio-ը հավելված է, որն օգտագործվում է բիզնես և տեխնիկական դիագրամների հետ աշխատելիս։
- Microsoft Office Project՝ նախագծերի ղեկավարման միջոց։
- Microsoft Query-ն հնարավորություն է տալիս դիտել և ընտրել տվյալներ շտեմարաններից։
- Microsoft Office OneNote հավելվածը թույլ է տալիս ստեղծել նշումներ և ղեկավարել դրանք։
- Microsoft Office Groove 2007 հավելվածը թույլ է տալիս կազմակերպել համատեղ աշխատանքը։
- Microsoft Office SharePoint Designer ծրագրային գործիք է, որը նախատեսված է MicrosoftSharePoint հարթակի վրա հավելվածների մշակման համար։
- Microsoft Office Picture Manager ապահովում է պատկերների հետ աշխատանք։
- Microsoft Office Document Image Writer-ը Microsoft Document Imaging Format ձևաչափով վիրտուալ տպող սարք է։
- Microsoft Office Diagnostics-ը ախտորոշում և վերականգնում է Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ ծրագրային հավելվածները։
Տարբերակները և դրանց սպասարկումը
- Microsoft Office 97 փաթեթից վաղ հրատարակված տարբերակները այլևս չեն սպասարկվում (ներառյալ Outlook 97)։
- Office 97 (ներառյալ Outlook 98) ընդլայնված սպասարկումը ավարտվեց հունվարի 16 2004։ Հիմնական սպասարկման շրջանակներում տեղի ունեցող ուղղումների (hotfix) թողարկումը ավարտվեց օգոստոսի 31 2001։
- Office 2000՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 30 2004։ Ընդլայնված սպասարկումը ավարտվեց հուլիսի 14 2009։
- Office XP՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 11 2006։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հուլիսի 12 2011։
- Office 2003՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հունվար 13 2009։ Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հունվարի 14 2014։
- MS Office-ի ընթացիք (MS Office 2007) և ապագա տարբերակների համար հիմնական սպասարկման տևողությունը կազմում է 5 տարի սկասաց ծրագրային փաթեթի թողարկման օրվանից կամ 2 տարի ծրագրային փաթեթի հաջորդ տարբերակի թողարկման օրվանից։ Ընդլայնված սպասարկումը հասանելի կլինի ևս 5 տարի հիմնական սպասարկման ժամկետի ավարտից հետո։
- Microsoft Office 2010՝ այս տարբերակը ելել վաճարքի։
- Microsoft Office 2013՝ այս տարբերակը գտնվում է մշակման փուլում։ Հասանելի է բետա-տարբերակը։
Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11 2010 i4i ընկերության կողամից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով։