«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{unreferenced}}
{{unreferenced}}
{{Տաքսոտուփ
{{Տաքսոտուփ
| name = Սարդեր
| name = Սարդեր
| image file = Xysticus.spec.6890.jpg
| image file = Xysticus.spec.6890.jpg
| image descr = Սարդ ''Xysticus''
| image descr = Սարդ ''Xysticus''
Տող 7. Տող 7.
| regnum = Կենդանիներ
| regnum = Կենդանիներ
| parent =
| parent =
| rang =
| rang =
| latin = ''Araneae''
| latin = ''Araneae''
| author = [[Ալեքսանդր Կլերկ]], [[1757]]
| author = [[Ալեքսանդր Կլերկ]], [[1757]]

15:47, 3 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Սարդեր - սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։

Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վեր է ածվել զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են։ Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները,և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ. (ՀՀ-ում՝ շուրջ 2000) տեսակ։

Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։ Կան մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր թունավոր տեսակներ, որոնցից ՀՀ-ում հազվադեպ հանդիպում են կարակուրտը ու մորմը։

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA