«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (117), → (60) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (32) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տաքսոտուփ
{{Տաքսոտուփ
| name =Կանեփ
| name =Կանեփ
| image file =Marijuana.jpg
| image file =Marijuana.jpg
| image title =Կանեփ
| image title =Կանեփ
| image descr =Կանեփ
| image descr =Կանեփ
| regnum = Բույսեր
| regnum = Բույսեր
| ref =
| ref =
| comment =
| comment =
| rang =
| rang =
| latin = '''''Cannabis'''''
| latin = '''''Cannabis'''''
| author =
| author =
| syn =
| syn =
| typus =
| typus =
| range map =
| range map =
| range map caption =
| range map caption =
| range map width =
| range map width =
| range legend =
| range legend =
| wikispecies =Cannabis
| wikispecies =Cannabis
| commons =Category:Cannabis
| commons =Category:Cannabis
| itis =
| itis =
| ncbi =
| ncbi =
| eol =
| eol =
| grin =
| grin =
| ipni =
| ipni =
}}
}}



11:00, 3 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ


Կանեփ (Cannabis), կանեփազգիների ընտանիքին (canabinaceae՛) պատկանող միամյա խոտաբույս։ Հայտնի է կանեփի 53, ՀՀ-ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ ՀՀ-ում տարածված է մշակովի կանեփը։

Կանեփը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է (մշակվում են նաև միատուն սորտեր)։ Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5–4 մ։ Տերևները թաթաձև հատվածավոր են։ Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում։ Ծաղկում է օգոստոսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։ Արական բույսի ցողունը նուրբ է (դրանից ստացվում է փափուկ և ամուր թել), իսկ իգականի ցողունը կոպիտ է (ստացված թելն ամուր է, ջրում չփտող)։

Կանեփի քուսպն արժեքավոր անասնակեր է. պարունակում է 5–8% սպիտակուցներ։ Կանփի սերմերը պարունակում են 30-35% յուղ և 23-25% սպիտակուցային նյութեր, որն օգտագործվում է սննդի մեջ (սերմերը հայկական ավանդական աղանձի բաղադրամաս են)։ Յուղը շուտ չորացող է (յոդային թիվը կազմում է 140-165), օգտագործվում է տեխնիկական նպատակներով՝ օճառներ, ներկեր, լաքեր և այլ նյութեր ստանալու համար։

Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ`

  • Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)

Որպես թմրանյութ

Կանեփը (այլ կերպ` մարիխուանա, հայերեն ժարգոնում` պլան, քոլ) հիմնականում անօրինական կերպով երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն կարող է կանեփ ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մոտ առաջացնել «հաճելի» պահեր, որոնք իրենց բնույթով թմրանյութային ազդեցություն են։ Կանեփի նմանատիպ օգտագործումը պետականորեն արգելված են շատ երկրներում։ Կանեփը մշակում են նաև թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։

Արտաքին հղումներ