«Գիտելիքի և դպրության օր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «''Գիտելիքի և դպրության օր'', պետական տոն, նշվում է սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա առաջին օ...»:
(Տարբերություն չկա)

14:34, 1 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Գիտելիքի և դպրության օր, պետական տոն, նշվում է սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա առաջին օրը:


Պատմություն

Սեպտեմբերի 1-ը` որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում: Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր: 1930թ. օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը:

1935թ. սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշմամբ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ:

1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր: