«Մեծ պանդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (18) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - (2) oգտվելով ԱՎԲ
Տող 64. Տող 64.
Մեծ պանդան հանդիսանում է [[անհետացող տեսակ]], որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա։ Մեծ պանդան հանդիսանում է [[Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամ]]ի (WWF) խորհրդանիշը։
Մեծ պանդան հանդիսանում է [[անհետացող տեսակ]], որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա։ Մեծ պանդան հանդիսանում է [[Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամ]]ի (WWF) խորհրդանիշը։
[[Պատկեր:Lightmatter panda.jpg|thumb|left|250px| Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում]]
[[Պատկեր:Lightmatter panda.jpg|thumb|left|250px| Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում]]
Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել [[1869]] թվականին [[ֆրանսիա]]ցի միսսիոներ [[Առմանդ Դավիդի]] ([[1826]][[1900]]) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին։ Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։
Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել [[1869]] թվականին [[ֆրանսիա]]ցի միսսիոներ [[Առմանդ Դավիդի]] ([[1826]] - [[1900]]) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին։ Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։
[[Մարդ]]ու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։
[[Մարդ]]ու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։
[[ԱՄՆ]]-ի և [[Ճապոնիա]]յի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։
[[ԱՄՆ]]-ի և [[Ճապոնիա]]յի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։
Տող 78. Տող 78.
* «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972թ., ռեժիսոր Տակախատա Իսաո, Միյա-ձակի Խայաոյի հետ համահեղինակությամբ։
* «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972թ., ռեժիսոր Տակախատա Իսաո, Միյա-ձակի Խայաոյի հետ համահեղինակությամբ։
* «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի։
* «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի։
* Panda —Tekken խաղի մարտիկներից մեկը։
* Panda - Tekken խաղի մարտիկներից մեկը։
* Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008)։
* Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008)։
* Մեծ պանդան հանդիսանում է [[2008 թվական]]ին [[Պեկին]]ում անցկացված 29-րդ [[ամառային օլիմպիական խաղեր]]ի թալիսմաններից մեկը։
* Մեծ պանդան հանդիսանում է [[2008 թվական]]ին [[Պեկին]]ում անցկացված 29-րդ [[ամառային օլիմպիական խաղեր]]ի թալիսմաններից մեկը։

14:31, 31 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Մեծ պանդա
Մեծ պանդա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ընտանիք Արջեր
Ցեղ Մեծ պանդաներ
Տեսակ Մեծ պանդա
Լատիներեն անվանում
Ailuropoda melanoleuca
David, 1869
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Բնապահպանական կարգավիճակը
Վտանգի տակ
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621845
NCBI 9646

Պանդայի մեկ շաբաթական ձագը

Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատին․՝ Ailuropoda melanoleuca), «սև-սպիտակ կատվաթաթ»), կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։ Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատին․՝ Ailuropus melanoleucus

Արտաքին տեսքը

""Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն"" և 30-160 կգ քաշ: Ի տարբերություն այլ արջերի ունի բավականին երկար պոչ (մինչև 12սմ): Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով: Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ: Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը: Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»։

• Մարմնի չափերը։ 1,5-1,8 մ

• Մարմնի զանգածը։ 80-125 կգ

• Էգերը հիմնականում ավելի փոքր են։

• Մորթին սև ու սպիտակ է։

• Չորսոտանի կենդանի է։

• Ամեն մի ոտք ունի 6 մատ։

• Ունի 42 հզոր ատամներ։

• Լսողությունը և հոտառությունը գերզարգացած են ։

• Տեսողությունը քիչ է զարգացած։

• Շնչում է թոքերով։

• Կաթնասուն է։

• Ընտելացվածները ապրում են մոտ 26-30 տարի, վայրիների կյանքի տևողությունը հայտնի չէ։

Կենսաձևը

Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ։ Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների։ Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր։

Դասակարգում

Երկար տարիներ պանդաների ճշգրիտ տակսոնոմական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։ Վերջապես գենետիկական տեստերը ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամ հանդիսանում է Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջը։ Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը։ Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր` «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում հանդիսանում է դաստակի վերափոխված ոսկոր։

Էկոլոգիա

Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։ Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա։ Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը։

Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում

Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826 - 1900) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին։ Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։ Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։ Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն։ Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում։

Արվեստ և մշակույթ

  • Պանդան պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա (WWF)
  • Պանդալիսիմո-իսպանական Panda Software (նախքան ռեբրենդինգը, որից հետո այն վերածվեց Panda Security) ընկերության լոգոտիպի վրա պատկերված պանդան
  • Գեմմա Սաոտոմե-Ռունիկո Տակախասիի «Ռանմա1/2» ֆիլմի հերոսներից։ Թեպետ նա մարդ է, բայց սերիաների մեծ մասում հանդես է գալիս պանդայի կերպարով (կախարդանքի պատճառով)։
  • Փոթորկի հոգին (Storm Spirit), Warcraft III համակարգչային խաղի հերոսներից մեկը։ Ներկայացված է ոչ ավանդական կապույտ գույնի պանդայի տեսքով
  • Պանդառեն գարեջրագործ (Pandaren brewmaster), Warcraft III համակարգչային խաղի չեզոք հերոսներից մեկը։
  • «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972թ., ռեժիսոր Տակախատա Իսաո, Միյա-ձակի Խայաոյի հետ համահեղինակությամբ։
  • «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի։
  • Panda - Tekken խաղի մարտիկներից մեկը։
  • Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008)։
  • Մեծ պանդան հանդիսանում է 2008 թվականին Պեկինում անցկացված 29-րդ ամառային օլիմպիական խաղերի թալիսմաններից մեկը։
  • Սեռական ոտնձգությունների պանդա-«Հարավային պարկ» մուլտֆիլմի դրվագներից մեկը և նույնանուն կերպար։

Հղումներ

Կենդանաբանական այգիներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA