«Ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
չ re-categorisation per CFD, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Image 27961.jpg|thumb|right | Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում]][[Պատկեր:Schweiz Schloss Chillon Gesamtansicht.jpg|left |thumb | Շիլիոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)]][[Պատկեր:Image 27971.jpg|thumb|right | Լևոնբերդը Կիլիկիայում (XI–XII դարեր)]] [[Պատկեր:Image 27941.jpg|thumb|left |Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից]] [[Պատկեր:Image 27981.jpg|thumb|right | Էրեբունի ամրոցը (մ. թ. ա. 782 թ.)]] [[Պատկեր:Castle Himeji sakura01.jpg|thumb|left |Հիմեձի ամրոցը, Ճապոնիա]] [[Պատկեր:Petropavlovskaia Krepost aerial.jpg|thumb|left | Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)]]

'''Ամրոց''' - արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությանունյան]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գասպրինտ» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>։

==Ամրոցների նկարագրությունը==
==Ամրոցների նկարագրությունը==

11:55, 31 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Պատկեր:Image 27961.jpg
Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում
Շիլիոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)
Պատկեր:Image 27971.jpg
Լևոնբերդը Կիլիկիայում (XI–XII դարեր)
Պատկեր:Image 27941.jpg
Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից
Պատկեր:Image 27981.jpg
Էրեբունի ամրոցը (մ. թ. ա. 782 թ.)
Հիմեձի ամրոցը, Ճապոնիա
Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)

Ամրոց - արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար[1]։

Ամրոցների նկարագրությունը

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։

Ամրոցների պատմությունը

Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին։ Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին։ Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը։ XV–XVI դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը։ Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն)։ XIX դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն։

Հայկական ամրոցները

Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են։ Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։ Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։

Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով։ Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում` Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների։

Հայաստանի ամրոցների ցանկը

Ծանոթագրություններ

  1. Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։

Արտաքին հղումներ