«Հին քարի դար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 75 interwiki links, now provided by Wikidata on d:q40203 (translate me)
չ clean up, replaced: — → - (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Հին Քարի դար''' կամ '''պալեոլիթ''' ({{lang-el|παλαιός}} հին և {{lang-el|λίθος}} քար), [[Քարի դար]]ի երկու հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։
'''Հին Քարի դար''' կամ '''պալեոլիթ''' ({{lang-el|παλαιός}} - հին և {{lang-el|λίθος}} - քար), [[Քարի դար]]ի երկու հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։


==Ընդհանուր տեղեկություններ==
==Ընդհանուր տեղեկություններ==

10:01, 31 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Հին Քարի դար կամ պալեոլիթ (հուն․՝ παλαιός - հին և հուն․՝ λίθος - քար), Քարի դարի երկու հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։

Ընդհանուր տեղեկություններ

Ստորին Հին Քարի դարի շրջանի գործիք

Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են արդիականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար ևն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 մլն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման։

Տես նաև

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Տես՝ Paleolithic Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA