«Նեմրութ (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 48. Տող 48.


{{coord|37|58|54|N|38|44|28|E|region:TR_type:mountain|display=title}}
{{coord|37|58|54|N|38|44|28|E|region:TR_type:mountain|display=title}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Կոմմագենե]]
[[Կատեգորիա:Կոմմագենե]]
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհ]]
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհ]]

04:18, 31 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Նեմրութ լեռ
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (11-րդ նստաշրջան)
Համար 448
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Հին հայոց աստվածների արձանները։

Նեմրութ (հուն․՝ Όρος Νεμρούτ), 2134 մ բարձրությամբ լեռ է։ ՆԵՄՐՈՒԹ, բարձունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ․ Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ․ թ․ ա․ 69—34)կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը,որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ,բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչե 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝գահավորակներին բազմած։ Մեջտեղում Զես-Արամազդի արձանն է, որի մի կողմից դրված են Ապոլլոն-Միհր-Հելիոս- Հերմեսի և Արտագնես-Հերակլեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։ Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները4 հունարեն արձանագրություններով, ինչպես նաև թագավորի ողջագուրման տեսարաններ Զես-Արամազդի, Միհր-Արեգի ու Արտագնես-Հերակլեսի հետ։ Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։ Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է Երվանդունիներից, և մ․ թ․ ա․ IV—III դդ․ Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել։ Սրբավայրը,որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արլ․ հելլենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Երվանդունիների քաղ․ պատմության, այդ ժամանակաշրջանի կրոն, պատկերացումների, սինկրետիզմի (համադրումների), արվեստի գեղարվեստական ըմբռնումների, տարազի, ինչպես նաև տաճարային տնտեսությունների ու հողային հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր պատասխան են գտնում Նեմրութի սրբավայրի նյութերում։

Գրականություն

Н ս m а ո ո K․, Puchstein О․, Reisen in Kleinasien und Nordsyrien, B․, 1890; Dorner F․ K․, G о e 11 Th․, Arsa- meia am Nymphaios, B․, 1963․ Գ․ Տիրացյան

Տես նաև

Արտաքին հղումներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։