«Սնդիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Hg-TableImage.png|thumb|Սնդիկ]]
[[Պատկեր:Hg-TableImage.png|thumb|Սնդիկ]]
'''Սնդիկ''', քիմիական տարր է որի նշանն է ''Hg'' և ատոմային թիվը՝ 80: Սնդիկի ''Hg'' նշանակումն առաջացել է լատիներեն Hydrargyrum բառից, որը հունարեն նշանակում է ''հեղուկ արծաթ'':
'''Սնդիկ''', քիմիական տարր է որի նշանն է '''Hg''' և ատոմային թիվը՝ 80: Hg նշանակումն առաջացել է լատիներեն Hydrargyrum բառից, որը հունարեն նշանակում է ''հեղուկ արծաթ'':


== Ֆիզիկական հատկությունները ==
== Ֆիզիկական հատկությունները ==

05:16, 25 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Սնդիկ

Սնդիկ, քիմիական տարր է որի նշանն է Hg և ատոմային թիվը՝ 80: Hg նշանակումն առաջացել է լատիներեն Hydrargyrum բառից, որը հունարեն նշանակում է հեղուկ արծաթ:

Ֆիզիկական հատկությունները

Սնդիկը սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վիճակում գտնվող միակ մետաղն է: Հալման ջերմաստիճանն է -38.83°C-ը, եռում է 356.73°C-ի դեպքում: Նորմալ պայմաններում սնդիկի խտությունը հավասար է 13 500 կգ/մ3:

Ամալգամներ


Շատ մետաղների հետ ստեղծում է հեղուկ եւ պինդ ձուլվածքներ` ամալգամներ: Ամալգամացման հանդեպ կայուն մետաղներն են վանադիումը, երկաթը, մոլիբդենը, ցեզիումը, նիոբիումը, տանտալը, վոլֆրամը:

  • Արծաթի ամալգամը կիրառվում է ատամնաբուժության մեջ` ատամի պլոմբ պատրաստելու համար:
  • Քանի որ երկաթը չի ամալգամացվում, սնդիկը փոխադրելու համար սովորաբար օգտագործվում են պողպատե տարողություններ:
  • Նատրիումի ամալգամն օգտագործվում է բարձր ճնշման նատրիումային լամպերում:

Իզոտոպները


Սնդիկի յոթը հատ կայուն իզոտոպներից ամենատարածվածն է 202Hg-ը` 29.86%: Ամենաերկարակյացներն են 194Hg-ը` 444 տարի եւ 203Hg-ը` 46 612 օր կիսատրոհման պարբերություններով: Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն:

Վնասակարությունը

Սնդիկի գոլորշին չափազանց թունավոր է: Պատմության մեջ սնդիկային ամենածանր աղտոտումը պատահել է 1956թ. ճապոնական Մինամատա քաղաքում, որի արդյունքում տուժել է ավելի քան երեք հազար մարդ, ովքեր կամ մահացել են, կամ տուժել են Մինամատայի հիվանդությունից:

Արդյունահանումը

Սնդիկը հազվագյուտ մետաղ է: Սնդիկի աշխարհի խոշորագույն հանքերը գտնվում են Իսպանիայում (Ալմադեն): Հայտնի են նաեւ Դաղստանում, Հայաստանում,Տաջիկստանում, Սլովենիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում գտնվող հանքերը:



Կաղապար:Link FA Կաղապար:Link GA