«Սնդիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 13. Տող 13.
=== Իզոտոպները ===
=== Իզոտոպները ===
<br />
<br />
Սնդիկի յոթը հատ [[կայուն իզոտոպ]]ներից ամենատարածվածն է <sup>202</sup>Hg-ը: Ամենաերկարակյացներն են <sup>194</sup>Hg-ը` 444 տարի եւ <sup>203</sup>Hg-ը` 46.612 օր [[կիսատրոհման պարբերություն]]ով: Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն:
Սնդիկի յոթը հատ [[կայուն իզոտոպ]]ներից ամենատարածվածն է <sup>202</sup>Hg-ը` 29.86%: Ամենաերկարակյացներն են <sup>194</sup>Hg-ը` 444 տարի եւ <sup>203</sup>Hg-ը` 46 612 օր [[կիսատրոհման պարբերություն]]ներով: Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն:


== Վնասակարությունը ==
== Վնասակարությունը ==

05:14, 25 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Սնդիկ

Սնդիկ, քիմիական տարր է որի նշանն է Hg և ատոմային թիվը՝ 80: Սնդիկի Hg նշանակումն առաջացել է լատիներեն Hydrargyrum բառից, որը հունարեն նշանակում է հեղուկ արծաթ:

Ֆիզիկական հատկությունները

Սնդիկը սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վիճակում գտնվող միակ մետաղն է: Հալման ջերմաստիճանն է -38.83°C-ը, եռում է 356.73°C-ի դեպքում: Նորմալ պայմաններում սնդիկի խտությունը հավասար է 13 500 կգ/մ3:

Ամալգամներ


Շատ մետաղների հետ ստեղծում է հեղուկ եւ պինդ ձուլվածքներ` ամալգամներ: Ամալգամացման հանդեպ կայուն մետաղներն են վանադիումը, երկաթը, մոլիբդենը, ցեզիումը, նիոբիումը, տանտալը, վոլֆրամը:

  • Արծաթի ամալգամը կիրառվում է ատամնաբուժության մեջ` ատամի պլոմբ պատրաստելու համար:
  • Քանի որ երկաթը չի ամալգամացվում, սնդիկը փոխադրելու համար սովորաբար օգտագործվում են պողպատե տարողություններ:
  • Նատրիումի ամալգամն օգտագործվում է բարձր ճնշման նատրիումային լամպերում:

Իզոտոպները


Սնդիկի յոթը հատ կայուն իզոտոպներից ամենատարածվածն է 202Hg-ը` 29.86%: Ամենաերկարակյացներն են 194Hg-ը` 444 տարի եւ 203Hg-ը` 46 612 օր կիսատրոհման պարբերություններով: Մնացած իզոտոպներից շատերն ունեն մեկ օրից պակաս կիսատրոհման պարբերություն:

Վնասակարությունը

Սնդիկի գոլորշին չափազանց թունավոր է: Պատմության մեջ սնդիկային ամենածանր աղտոտումը պատահել է 1956թ. ճապոնական Մինամատա քաղաքում, որի արդյունքում տուժել է ավելի քան երեք հազար մարդ, ովքեր կամ մահացել են, կամ տուժել են Մինամատայի հիվանդությունից:

Արդյունահանումը

Սնդիկը հազվագյուտ մետաղ է: Սնդիկի աշխարհի խոշորագույն հանքերը գտնվում են Իսպանիայում (Ալմադեն): Հայտնի են նաեւ Դաղստանում, Հայաստանում,Տաջիկստանում, Սլովենիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում գտնվող հանքերը:



Կաղապար:Link FA Կաղապար:Link GA