«Մինաս Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 4 բայտ ,  6 տարի առաջ
clean up, replaced: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → , է: → է։, ը: → ը։ (8), կ: → կ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (4), վ: → վ։ (4), ր: → ր։ (2), ա: → ա։ oգտվելով ԱՎԲ)
(clean up, replaced: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ)
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին [[Խրիմյան Հայրիկ]]ի (1893-ից` կաթողիկոս) գլխավորությամբ [[Բեռլինի վեհաժողով]] մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում [[Հայկական հարց]]ը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։
 
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»:։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»:։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով։<ref>http://www.azg.am/AM/2007013117</ref>
 
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը [[Անապատ (աշխարհագրություն)|անապատի]] ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»:։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։
 
Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»:։<ref>http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m</ref> Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։
 
==Մինաս Չերազի մասին==
274 658

edits

Նավարկման ցանկ