«Սարդուրի Բ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
clean up, replaced: → (15), → (6), → (10), → oգտվելով ԱՎԲ
(clean up, replaced: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (15), → (6), → (10), → oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Urartu Quiver.jpg|thumb|right|200px|Սարդուրի Բ-ի արձանագրությամբ [[բրոնզ]]ե կապարճից հատված]]
'''Սարդուրի Բ''' (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 735), [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] թագավոր մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել [[Հայաստան]]ի զանազան վայրերում ([[Վան]], [[Արածանի|Արածանու]] հովիտ, [[Արարատյան դաշտ]], [[Սևան]]ի ավազան և այլն)։
 
== Տարեգրություն ==
== Գործունեությունը ==
 
Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է [[Աշշուրնիրարի VI]] թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային [[Միջագետք]]ից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիասային Ասորիքում), [[Մանայ]]ի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ [[Կուր]], իսկ արևմուտքում [[Եփրատ]] գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։
 
Սարդուրի Բ-ն մեծարվել է«մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարումնա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավ-արևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն)։ Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։ Մ.թ.ա. 735 թվականին [[Թգլարպալասար III]]-ը ներխուժել է Ուրարտու և պաշարել [[Տուշպա]] բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ [[Ռուսա Ա]]-ն։ Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ [[Մուսասիր]]ի տաճարում։ Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ [[վահան (զինատեսակ)|վահան]]ներ, [[սաղավարտ]]ներ, [[կաթսա]]ներ, [[թաս]]եր և այլն) պահպանվում են [[Հայաստանի պատմության թանգարանում]]։
 
== Գրականություն ==
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
| Նախորդող = [[Արգիշտի Ա]]
| Հաջորդող = [[Ռուսա Ա]]
| Ցուցակ = Ուրարտական արքա<br />Սարդուրի Բ
| Տարիներ = մ.թ.ա. 764-735
| bcolor = #fafff6
| color = #CCFFBF
}}
 
{{Ուրարտու}}
1 105 242

edits

Նավարկման ցանկ