«Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. thumb|right|200px|Շեյխ [[Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում]] '''Մուհամեդ իբն Ռաշիդ ա...
(Տարբերություն չկա)

11:44, 9 Նոյեմբերի 2008-ի տարբերակ

Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում

Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում (արաբերեն محمد بن راشد المكتوم), ինչպես նաև Շեյխ Մուհամեդ: Ծնվել է 1949 թվականի հուլիսի 22-ին, ՄԱԷ-ի վարչապետ և փոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավարը:


Անձնական կյանքը և կրթությունը

Նա Ռաշիդ իբն Սաիդ Ալ Մաքթումի 4 որդիներից երրորդն է: Շեյխ Մուհամեդը 4 տարեկանից ստացել է արաբական և իսլամական կրթություն: 1955 թվականին նա սկսել է իր կրթությունը Ալ Ահմեդիա դպրոցում: 10 տարեկանում նա տեղափոխվում է Ալ Շաաբ դպրոցը, իսկ երկու տարի հետո ընդունվում է Դուբայի միջնակարգ դպրոցը: 1966 թվականին նա և նրա բարեկամ Շեյխ Մուհամեդ իբն Խալիֆա ալ-Մաքթումը ուսանում են Միացյալ Թագավորությունում և սովորում անգլերեն լեզուն:

Նրա ավագ կինն է Հինդ բինտ Մաքթում իբն Յումա ալ-Մաքթումը, նրա առաջինը կինը, որի հետ ամուսնացել է 1979 թվականին: Նրա կրտսեր կինն է արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեինը` Հորդանանի արքա Հուսեինի աղջիկը և ներկայիս Հորդանանի արքայի` Աբդուլլա II-ի խորթ քույրը, ամուսնացել է 2004 թվականի ապրիլի 10-ին և ոնեն մեկ աղջիկ` Ալ-Ջալիլան, վերջինս ծնվել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին: Շեյխ Մուհամեդը ունի 19 երեխա` 8 տղա և 11 աղջիկ: