«Ավետարան ըստ Ղուկասի»–ի խմբագրումների տարբերություն
չ վիքիֆիկացում |
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:St.luka.jpg|thumb|Ղուկաս ավետարանիչ]] |
[[Պատկեր:St.luka.jpg|thumb|Ղուկաս ավետարանիչ]] |
||
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
||
'''Ավետարան ըստ Ղուկասի''' ({{lang-el| Εὐαγγέλιον κατὰ Λουκάν}}), [[Նոր Կտակարան]]ի մեջ մտնող չորս [[Ավետարան]]ներից |
'''Ավետարան ըստ Ղուկասի''' ({{lang-el| Εὐαγγέλιον κατὰ Λουκάν}}), [[Նոր Կտակարան]]ի մեջ մտնող չորս [[Ավետարան]]ներից մեկը։ Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է [[Պողոս առաքյալ]]ին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։ |
||
Ղուկասի Ավետարանը [[Հիսուս Քրիստոս|Հիսուսին]] ներկայացնում է որպես [[Իսրայել]]ի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] ու [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ [[Զաքարիա]]յի օրհներգով, [[Մարիամ]]ի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և [[Սիմեոն ծերունի|Սիմեոն ծերունու]] օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։ |

09:13, 18 Օգոստոսի 2013-ի տարբերակ
Ավետարան ըստ Ղուկասի (հուն․՝ Εὐαγγέλιον κατὰ Λουκάν), Նոր Կտակարանի մեջ մտնող չորս Ավետարաններից մեկը։ Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է Պողոս առաքյալին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։
Ղուկասի Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։
Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։
Ավետարանի ամփոփ բովանդակությունը
- Նախաբան (1.1-4)։
- Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծնունդն ու մանկությունը (1.5-2.52)։
- Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-20)։
- Հիսուսի մկրտությունն ու փորձությունը (3.21-4.13)։
- Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (4.14-9.50)։
- Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (9.51-19.27)։
- Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (19.28-23.56)։
- Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը (24.1-53)։