«Հովհաննես Չմշկիկ»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → (6), → oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ |
{{Տեղեկաքարտ Անձ |
||
| ԱԱՀ = ''Հովհաննես Չմշկիկ'' |
| ԱԱՀ = ''Հովհաննես Չմշկիկ'' |
||
| բնագիր ԱԱՀ = Ιωάννης Α΄ Τζιμισκής |
| բնագիր ԱԱՀ = Ιωάννης Α΄ Τζιμισκής |
||
| պատկեր = Histamenon nomisma-John I-sb1776.jpg |
| պատկեր = Histamenon nomisma-John I-sb1776.jpg |
20:56, 16 Օգոստոսի 2013-ի տարբերակ
Հովհաննես Չմշկիկ Ιωάννης Α΄ Τζιμισκής | |
---|---|
Ծնվել է | 925, |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | հունվարի 10 976, |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Գերեզման | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | կառավարիչ |
Ամուսին | Theodora? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Theophano Kourkouas? |
Ioannes I Tzimiskes Վիքիպահեստում |
Հովհաննես Ա Չմշկիկ (հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; 925 - հունվարի 10, 976), հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր՝ 969-976 թթ, հայկական Կուրկուասների ընտանիքից։ Ծագումով հայ։ Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[1]: 949-ին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969-ին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971-ին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիս-արևելյան մասը կցել կայսրությանը։ 972-ին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975-ին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։
Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։
Ծանոթագրություններ
- ↑ Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25:
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |