26 700
edits
չNo edit summary |
(վկֆ) |
||
'''Ստեփանոս Սյունեցի''' († [[հուլիսի 21]], 735 թ.). հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, [[Սյունիք]]ի 22-րդ մետրոպոլիտ։
==Կրթություն==
Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է ստացել Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելոց Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ Հետագայում ուսումնառության նպատակով եղել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], [[Աթենք]]ում և [[Հռոմ]]ում, սերտել է [[հունարեն]] և [[լատիներեն]] գրականություն և դպրություն, յուրացրել է երաժշտական արվեստը, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ։
==Հոգևոր և մշակութային գործունեություն==
Դեռևս Կոստանդնուպոլիսում եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Վերադառնալով հայրենիք ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։
734 թ. ձեռնադրվել է Սյունիքի մետրոպոլիտ։ Մեկ տարի անց սպանվել է Եղեգյաց ձորագավառի Մոզ ավանի մոտ՝ իր կողմից հանդիմանության արժանացած մի անպարկեշտ կնոջ կողմից։ Ըստ ավանդության նրա մահից հետո [[Վայոց Ձոր]]ում քառասուն օր երկրաշարժ է եղել։
==Աշխատություններ==
Ստեփանոս Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս
<br />
{{Աղբյուր|
*[[Ստեփանոս Օրբելյան]], «Պատմություն նահանգին Սիսական», գլուխ ԿԱ (31)
*[[Կիրակոս Գանձակեցի]], «Հայոց պատմություն»
*[[Մովսես Կաղանկատվացի]], «Աղվանից աշխարհի պատմություն», գիրք Գ, գլուխ 17-18
}}
[[Կատեգորիա:
[[Կատեգորիա:Հայ
[[Կատեգորիա:Հայ քերականագետներ]]
[[Կատեգորիա:Հայ երաժիշտներներ]]
[[Կատեգորիա:Հայ եկեղեցական գործիչներ]]
|
edits