«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.
== Որպես թմրանյութ==
== Որպես թմրանյութ==


Կանեփը (այլ կերպ` '''''մարիխուանա''''', հայերեն ժարգոնում` '''''պլան''''', '''''քոլ''''') հիմնականում անօրինական կերպով երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց: Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը: Այն կարող է կանեփ ծխող կամ ուտող մարդկանց մոտ առաջացնել «հաճելի» պահեր, որոնք իրենց բնույթով թմրանյութային ազդեցություն են: Կանեփի նմանատիպ օգտագործումը պետականորեն արգելված են շատ երկրներում: Կանեփը մշակում են նաև թել ստանալու համար: Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ: Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար:
Կանեփը (այլ կերպ` '''''մարիխուանա''''', հայերեն ժարգոնում` '''''պլան''''', '''''քոլ''''') հիմնականում անօրինական կերպով երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց: Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը: Այն կարող է կանեփ ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մոտ առաջացնել «հաճելի» պահեր, որոնք իրենց բնույթով թմրանյութային ազդեցություն են: Կանեփի նմանատիպ օգտագործումը պետականորեն արգելված են շատ երկրներում: Կանեփը մշակում են նաև թել ստանալու համար: Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ: Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար:


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

22:19, 8 Օգոստոսի 2013-ի տարբերակ


Կանեփ (Cannabis), կանեփազգիների ընտանիքին (canabinaceae՛) պատկանող միամյա խոտաբույս: Հայտնի է կանեփի 53, ՀՀ-ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է: ՀՀ-ում տարածված է մշակովի կանեփը:

Կանեփը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է (մշակվում են նաև միատուն սորտեր): Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5–4 մ: Տերևները թաթաձև հատվածավոր են: Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում: Ծաղկում է օգոստոսին: Պտուղը երկփեղկ տուփիկ է: Արական բույսի ցողունը նուրբ է (դրանից ստացվում է փափուկ և ամուր թել), իսկ իգականի ցողունը կոպիտ է (ստացված թելն ամուր է, ջրում չփտող):

Կանեփի քուսպն արժեքավոր անասնակեր է. պարունակում է 5–8% սպիտակուցներ: Կանփի սերմերը պարունակում են 30-35% յուղ և 23-25% սպիտակուցային նյութեր, որն օգտագործվում է սննդի մեջ (սերմերը հայկական ավանդական աղանձի բաղադրամաս են): Յուղը շուտ չորացող է (յոդային թիվը կազմում է 140-165), օգտագործվում է տեխնիկական նպատակներով՝ օճառներ, ներկեր, լաքեր և այլ նյութեր ստանալու համար:

Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ`

  • Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)

Որպես թմրանյութ

Կանեփը (այլ կերպ` մարիխուանա, հայերեն ժարգոնում` պլան, քոլ) հիմնականում անօրինական կերպով երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց: Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը: Այն կարող է կանեփ ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մոտ առաջացնել «հաճելի» պահեր, որոնք իրենց բնույթով թմրանյութային ազդեցություն են: Կանեփի նմանատիպ օգտագործումը պետականորեն արգելված են շատ երկրներում: Կանեփը մշակում են նաև թել ստանալու համար: Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ: Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար:

Արտաքին հղումներ