«Տարոն (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.
{{Հայաստանի պատմական նահանգներ}}
{{Հայաստանի պատմական նահանգներ}}


[[Category:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]


[[ca:Taron]]
[[ca:Taron]]

23:54, 19 Սեպտեմբերի 2008-ի տարբերակ

Տարոն, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում։ Մ.թ.ա. IX-VIդդ. Սարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, 301–ին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տրդատ երրորդ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Լուսավորչին հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրությունները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին։ V-VIդդ. Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարուն Մամիկոնյան իշխանները հաճախ սատարել Բյուզանդական կայսրությանը, և Տարոնը արյունալի պատերազմաբեմ։ VI-VIIIդդ. մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591–ի բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639-ից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունըվերականգնված Հայաստանին։ 774-775–ին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, ուժասպառ Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք։Տարոնը այնուհետև անցել է արաբական խալիֆայության հետ ճկուն դիվանագիտություն վարող Բագրատունիներին։ XIII-XVIդդ. Տարոնը ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնը զավթել է օսմանյան սուլթանությունը։